<<Բյուրակն>> ՍՊԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին:
27.02.2026թ. ժամը 12:00-ին <<Բյուրակն>> ՍՊԸ-ի թիվ ԵՇԴԴ/0046/04/13 սնանկության գործով կառավարիչ՝ Ռ.Խալաթյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 109 սեն. հասցեում կանցկացվի <<Բյուրակն>> ՍՊԸ-ի հաշվեկշռում ներառված գույքի բաց դասական եղանակով, հրապարակային սակարկութուններով աճուրդ-վաճառք: Գույքը գտնվում է ք.Երևան, Արշակունյաց 2-րդ նրբանցք թիվ 10 հասցեում: Գույքն իրենից ներկայացնում է
Լոտ-1 Ինքնակպչուն թուղթ /պաշարներ/ 140 տուփ, մեկ տուփում 200 հատ 70 X 100 չափի, մեկնարկային գինը՝ 7,420,000 ՀՀ դրամ: Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, մինչև 18:00, կարող են աճուրդի մասնակցության հայտ /այսուհետ՝ հայտ/ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան, հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2:
Հայտում պետք է նշվեն. 1) Հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի /նրա անունից հանդես եկող անձի/ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները. 2) Հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները. 3) Պարտապանի անվանումը /ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը./ 4) Աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը. 5) Կառավարչի անունը, ազգանունը. 6) Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի / նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի/ կողմից: Հայտին կից ներկայացվում են. 1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը. 2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը. 3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով. 4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. 5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները. 6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Գույքի ձևակերպման, գրանցման և հնարավոր այլ ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդում ձեռք բերվող գույքի աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի փոխանցումով <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղում բացված <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության թիվ` 2473604159020000 հատուկ հաշվին:
Աճուրդում հաղթած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի վճարի չափը: Տասնօրյա ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտը ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոաթանալու նպատակով աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում ցանկացողները կարող են դիմել կառավարիչ Ռ.Խալաթյանին ժամը 10:00-ից մինչև 18:00 ք.Երևան, Արշակունյաց 5 հասցեում, հեռ. /091/543207: / Էլ. փոստ` rubenkhalatian@mail.ru: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Գույքի ձևակերպման, գրանցման և հնարավոր այլ ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Контакты
- Телефон
- 37491543207
- rubenkhalatian@mail.ru
- Адрес
- -ք.Երևան, Այգեստան 11փ. տուն 189