Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

ՀՀ Սնանկության դատարանի 19.12.2023թ. թիվ ՍնԴ/1541/04/23 վճռով սնանկ ճանաչված Արման Աշոտի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող գրավադրված անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Опубликовано: 29.01.2026, 12:47

23.01.2026թ. ժամը 15։00-ին, ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /8-րդ հարկ, 805 սենյակ/ հայտարարված Արման Աշոտի Ավետիսյանի գույքի բաց աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով:
19.02.2026թ. ժամը 15։00-ին, ՀՀ Սնանկության դատարանի 19.12.2023թ. թիվ ՍնԴ/1541/04/23 վճռով սնանկ ճանաչված Արման Աշոտի Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից, հիմք ընդունելով ՀՀ Սնանկության դատարանի 08.08.2024թ. որոշումը, ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /8-րդ հարկ, 805 սենյակ/ կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի 19.12.2023թ. թիվ ՍնԴ/1541/04/23 վճռով սնանկ ճանաչված Արման Աշոտի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող գրավադրված անշարժ գույքի բաց աճուրդը:
Աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից և կազմում է․
Լոտ 1 - ՀՀ, ք Երևան, Կենտրոն, Չարենցի փողոց, թիվ 155 հասցեում գտնվող անշարժ գույք /122,05 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն, 0,01556 հա ընդհանուր մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2742847, տրված 24.03.2010թ./- մեկնարկային արժեքը կազմում է 20.755.440 (քսան միլիոն յոթ հարյուր հիսունհինգ հազար չորս հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի գրանցման, ձևակերպման, ինչպես նաև բնակիչների վտարման հետ կապված ծախսերը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, մինչև 12․02․2026թ․ ներառյալ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Աճուրդին մասնակցելու կարգը և մնացած պայմաններն ու մանրամասները նշված են կից ներկայացված հայտարարության մեջ

Контакты

Телефон
37477191076
Email
artakvarpet@mail.ru
Адрес
ԿՈՏԱՅՔ, ՉԱՐԵՆՑԱՎԱՆ, 6 ԹՂՄ., 16, 23

Прикреплённые файлы