Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

ՀՀ Սնանկության դատարանի 13.02.2024թ. թիվ ՍնԴ/3575/04/23 վճռով սնանկ ճանաչված Էմիլ Կառլենի Սարգսյանին և երրորդ անձանց պատկանող, «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Опубликовано: 26.01.2026, 19:05

23․01.2026թ. ժամը 13։00-ին հայտարարված ՀՀ Սնանկության դատարանի 13.02.2024թ. թիվ ՍնԴ/3575/04/23 վճռով սնանկ ճանաչված Էմիլ Կառլենի Սարգսյանին և երրորդ անձիք հանդիսացող՝ Ալինա Աշոտի Դալլաքյանին, Լևոն Կառլենի Սարգսյանին և Էմմա Գրիշայի Վիրաբյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, որպես Էմիլ Կառլենի Սարգսյանի վարկային պարտավուրությունների կատարման ապահովման միջոց «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով:
19․02.2026թ. ժամը 13։00-ին, ՀՀ Սնանկության դատարանի 13.02.2024թ. թիվ ՍնԴ/3575/04/23 վճռով սնանկ ճանաչված Էմիլ Կառլենի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից, հիմք ընդունելով ՀՀ Սնանկության դատարանի 23․07․2025թ. որոշումը, ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /8-րդ հարկ, 805 սենյակ/ կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի 13.02.2024թ. թիվ ՍնԴ/3575/04/23 վճռով սնանկ ճանաչված Էմիլ Կառլենի Սարգսյանին և երրորդ անձիք հանդիսացող՝ Ալինա Աշոտի Դալլաքյանին, Լևոն Կառլենի Սարգսյանին և Էմմա Գրիշայի Վիրաբյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, որպես Էմիլ Կառլենի Սարգսյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց աճուրդը։
Աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից և կազմում է․
Լոտ 1- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Ադոնց փողոց 6/1 շենք, 321 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք /156 քմ ընդհանուր մակերեսով բնակարան, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 20102017-01-0068/ - մեկնարկային արժեքը կազմում է 65.943.900 (վաթսունհինգ միլիոն ինը հարյուր քառասուներեք հազար ինը հարյուր) ՀՀ դրամ։
Գնորդը կատարելու է գույքի գրանցման, ձևակերպման, ինչպես նաև բնակիչների վտարման հետ կապված ծախսերը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, մինչև 12․02․2026թ․ ներառյալ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Աճուրդին մասնակցելու կարգը և մնացած պայմաններն ու մանրամասները նշված են կից ներկայացված հայտարարության մեջ

Контакты

Телефон
37477191076
Email
artakvarpet@mail.ru
Адрес
ԿՈՏԱՅՔ, ՉԱՐԵՆՑԱՎԱՆ, 6 ԹՂՄ., 16, 23

Прикреплённые файлы

ՀՀ Սնանկության դատարանի 13.02.2024թ. թիվ ՍնԴ/3575/04/23 վճռով սնանկ ճանաչված Էմիլ Կառլենի Սարգսյանին և երրորդ անձանց պատկանող, «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Аукционы