«ՆՅՈՒՄԵՆ» ՍՊԸ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
09.02.2026թ. ժամը 11:00-ին «ՆՅՈՒՄԵՆ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Ա.Մարտիրոսյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 5 շենք, 109 սենյակում, կանցկացվի Պարտապանին պատկանող գույքերի աճուրդը՝ բաց դասական եղանակով:
ԼՈՏ 1: - ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Փարաքար, գյուղ Արևաշատ, Րաֆֆու փ., թիվ 8 հասցեում գտնվող բնակելի տուն: Երկահարկանի բնակելի տան մակերեսը՝ 388.5 քմ., հողամասը՝ 1070 ք.մ.; 1-ին հարկի ներքին հարդարումը՝ անավարտ, 2-րդ հարկի վերանորոգման աշխատանքներն հիմնականում իրականացված են, սակայն ննաջասենյակների վերանորոգումն ավարտված չէ: Սեփականության իրավունքով պատկանում է «ՆՅՈՒՄԵՆ» ՍՊԸ-ին: Գրավադրված է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում՝ «ՆՅՈՒՄԵՆ» ՍՊԸ պարտավորությունների դիմաց: Մեկնարկային գին՝ 32,260,437 ՀՀ դրամ:
ԼՈՏ 2: - ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Փարաքար, գյուղ Արևաշատում գտնվող հողամաս (Կադաստրային ծածկագիր՝ 04-026-0068-0021): Մակերեսը՝ 1,031 ք.մ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, տրանսպորտային մատչելիությունը՝ գրունտային բավարար: Սեփականության իրավունքով պատկանում է «ՆՅՈՒՄԵՆ» ՍՊԸ-ին: Գրավադրված է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում՝ «ՆՅՈՒՄԵՆ» ՍՊԸ պարտավորությունների դիմաց: Մեկնարկային գին՝ 984,150 ՀՀ դրամ:
ԼՈՏ 3: - ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Փարաքար, գյուղ Արևաշատում գտնվող հողամաս (Կադաստրային ծածկագիր՝ 04-026-0068-0020): Մակերեսը՝ 1,060 ք.մ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, տրանսպորտային մատչելիությունը՝ գրունտային բավարար: Սեփականության իրավունքով պատկանում է «ՆՅՈՒՄԵՆ» ՍՊԸ-ին: Գրավադրված է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում՝ «ՆՅՈՒՄԵՆ» ՍՊԸ պարտավորությունների դիմաց: Մեկնարկային գին՝ 984,150 ՀՀ դրամ:
ԼՈՏ 4: - ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Փարաքար, գյուղ Արևաշատ, Րաֆֆու փ., թիվ 10 հասցեում գտնվող անշարժ գույք: Հողամասը՝ 1060ք.մ., նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: Հողամասը 2 կողմից սահմանազատված է քարե պարսպով, ծանրաբեռնված է 2 շինությամբ, կիսակառույց շինություն՝ 149.6 ք.մ., զուգարան՝ 1.7 ք.մ., իսկ պարիսպը՝ 7,7 ք.մ.: Սեփականության իրավունքով պատկանում է «ՆՅՈՒՄԵՆ» ՍՊԸ-ին: Գրավադրված է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում՝ «ՆՅՈՒՄԵՆ» ՍՊԸ պարտավորությունների դիմաց: Մեկնարկային գին՝ 4,920,750 ՀՀ դրամ:
ԼՈՏ 1, ԼՈՏ 2, ԼՈՏ 3 և ԼՈՏ 4 լոտերով ներկայացված գույքերն անհրաժեշտ է ձեռք բերել միասին, քանի որ գտնվում են մեկ միասնական պարսպապատ տարածքում, ուստի առանձին վաճառել հնարավոր չէ:
ԼՈՏ 5 – HYUNDAI մակնիշի PORTER 2.5 D տիպարի, 222 LL 22 հաշվառման համարանիշի, նույնականացման համար՝ KMFXKN7BPYU381426, 1999թ. արտադրության, բեռնատար, առկա են արտաքին թերություններ: Սեփականության իրավունքով պատկանում է «ՆՅՈՒՄԵՆ» ՍՊԸ-ին: Մեկնարկային գին՝ 1,483,500 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը (հաշվառումը) հաստատող փաստաթղթերի պատճենները իսկ իրավաբանական անձանց դեպքում նաև կանոնադրության և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները
բ/լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով
գ/աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը, իսկ նախավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի մուտքի վճարը սահմանվում է 5000 ՀՀ դրամ: Մասնակցության վճարը, նախավճարը և մուտքի վճարը վճարվում են «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում, «ՆՅՈՒՄԵՆ» ՍՊԸ սնանկության հատուկ հաշվին՝ 220293281204000:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձիք մինչև 04.02.2026թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու, ուսումնասիրության և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Արտակ Մարտիրոսյանին, 055-99-47-99 հեռախոսահամարով:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Контакты
- Телефон
- 37455994799
- artak_martirosyan@yahoo.com
- Адрес
- ՀՀ, ք. Երևան, Հովսեփ Էմին 16շ., բն. 2