«Վաբա» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող թվով 58 միավոր շարժական գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
15.01.2026թ. ին հայտարարված «Վաբա» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը ապահովվելու նպատակով սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող գույքի աճուրդը չի կայացել, հայտատուների կողմից աճուրդին չներկայանալու պատճառով:
03.02.2026թ ժամը 12:00-ին «Վաբա» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/2132/04/22 սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից Երևան քաղաքի Արշակունյաց 5 շենքի, 109 դահլիճում կանցկացվի «Վաբա» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող թվով 58 միավոր շարժական գույքի աճուրդ` բաց դասական եղանակով առանձին լոտերով: Աճուրդը անցկացվելու է ՀՀ Արդարադատության նախարարի 16.02.2020թ.,թիվ 116-ն հրամանի կարգով : «Վաբա» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող թվով 58 միավոր շարժական գույքը, այդ թվում սարքավորումները, պատրաստի արտադրանքները, հումքերը, խոհանոցային պարագաները կենցաղային ապրանքները և սև մետաղե ջարդոնը ենթակա է իրացման առանձին լոտերով: Ներքոհիշյալ գույքերը գտնվում են ք. Վանաձոր Գործարանային 1 հասցեում, և ք Վանաձոր Թումանյան 12 հասցեում: «Վաբա» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող թվով 58 միավոր շարժական գույքերի՝ սարքավորումները, պատրաստի արտադրանքները, հումքերը, խոհանոցային պարագաները կենցաղային ապրանքները և սև մետաղե ջարդոնի ցանկը, ինչպես նաև մեկնարկային գները ներկայացված է կցված ֆայլով::
Կայքում հայտարարության նիշերի սահմանափակմամբ պայմանավորված՝ հայտարարությունը կցվում է ֆայլով։
Контакты
- Телефон
- 37491407915
- mayis.hayrapetyan.2015@mail.ru
- Адрес
- ք.Երևան, Արշակունյաց պող.5, 416 սենյակ