Հայտարարություն
ք.Երևան, Արշակունյաց 5 - 109 հասցեում 13.01.2026թ. ժամը 10 : 30 -ին հայտարարված «Հրաշք Ապագա» ՍՊԸ (ԼԴ/0039/04/14) անունից «Յունիբանկ» ԲԲԸ-ում գրավադրված թիվ – 2 լոտ անշարժ գույքի հրապարակային սակարկություններով կրկնաճուրդը չի կայացել հայտ չներկայացնելու պատճառով:
ք.Երևան, Արշակունյաց 5 - 109 հասցեում 03.02.2026թ. ժամը 10 : 30 -ին կանցկացվի սնանկ ճանաչված «Հրաշք Ապագա» ՍՊԸ (ԼԴ/0039/04/14) անունից «Յունիբանկ» ԲԲԸ-ում գրավադրված թիվ – 2 լոտ անշարժ գույքի հրապարակային սակարկություններով կրկնաճուրդը, որը տեղի կունենա 1 առանձին լոտով, բաց դասական եղանակով: Աճուրդում վաճառվում է՝
Լոտ-2) - ՀՀ Լոռու մարզ, գ. Բազում – /անասնաշենք/ – 372.010 ՀՀ դրամ (10% իջեցված նախորդ աճուրդի համեմատ)
/Իրավունքների տեսակ – սեփականություն, գրանցված իրավունքների սուբյեկտ- Ալբերտ Շամիրյան, վկայական – 1869784; Ֆիզիկական բնութագրերի նկարագիրը՝ հողամասի մակերես – 0.0316 հա, կադաստրային ծածկագիր – https://www.dram.am/map?code=06-023-0252-0028, Հողամասի նպատակային նշ. – արտադրական (ըստ վկայականի), Հողամասի գործառնական նշ.- անասնաշենքի սպասարկման (ըստ վկայականի), Կոմունիկացիաները- կոմունալ համակարգերը գտնվում են մոտակայքում, Լրացուցիչ նշումներ և սահմանափակումներ – հողամասը հարթ է: Քանի որ սեփականության իրավունքի վկայականում գրանցված, 299,11 քմ մակերեսով շինությունը քանդված է, ուստի գնահատվել է միայն հողամասը: Հողամասը շրջափակված է https://www.dram.am/map?code=06-023-0252-0031 կադաստրային ծածկագիրն ունեցող հողամասով: Ճանապարհի և գնահատվող անշարժ գույքի միջև ըստ ԿԿ էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում առկա տվյալների առկա են 06-023-0252-0031 և 06-023-0252-0003 կադաստրային ծածկագրերն ունեցող անշարժ գույքեր: Կիրառվել է սահմանափակում/:
Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` աճուրդն անցկացնելու օրվանից 5/հինգ/ օր առաջ, կարող են աճուրդին մասնակցելու հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում - անձնագրի պատճենը՝ հայտում նշելով հայտատուի անունը, հայրանունը, ազգանունը, ծանուցման հասցեն, հեռախոսահամարը /կոնտակտային տվյալները/, էլեկտրոնային փոստի հասցեն, գործի համարը և կառավարչի անուն ազգանունը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում – պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները՝ հայտում նշելով հաշվառման հասցեն /ծանուցման հասցեն/, ՀՎՀՀ –ն, հեռախոսահամարը /կոնտակտային տվյալները/, էլեկտրոնային փոստի հասցեն, գործի համարը և կառավարչի անուն ազգանունը, կցելով աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը /անդորրագրերը/: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի համապատասխանաբար 1% /բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը/, իսկ նախավճարը կազմում է համապատասխան լոտի մեկնարկային գնի 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի «Յունի բանկ»ԲԲԸ Նոր-Նորք մասնաճյուղում բացված հ/h 24126044329600 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 10 /տաս/ օրվա ընթացքում սնանկության հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը), հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը:
-Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, որոնք աճուրդին ներկա գտնվելու համար սույն հայտարարությունում սահմանված ժամկետում՝ աճուրդն անցկացնելու օրվանից հինգ օր առաջ, ispmayis@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկում են դիմում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին`նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծանուցման հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը /կոնտակտային տվյալները/: Դիմումին կցվում է անձը հավաստող փաստաթղթի պատճեն:
Աճուրդները անցկացվում են՝
ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով նախատեսված կարգի համաձայն:
Գույքի գրանցման հետ կապված և մնացած բոլոր ծախսերը ու վճարումները, ինչպես նաև մնացած բոլոր գործողությունները և ծախսերը կատարվում են գնորդի հաշվին և գնորդի կողմից:Լոտն ուսումնասիրել, աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել /նախօրոք պայմանավորվել/` (099) 12-68-68 թիվ ԼԴ/0039/04/14 սնանկության գործով կառավարիչ՝ Ա.Իսպիրյանին:
Контакты
- Телефон
- 37499126868
- ispmayis@mail.ru
- Адрес
- -Երևան, Նանսենի 19-124