Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

ԱՁ Գրիգոր Ալեքսանյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

Опубликовано: 09.01.2026, 12:50

09.02.2026թ. ժամը 12:30-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում կկայանա ԱՁ Գրիգոր Ալեքսանյանի ԵԴ/0223/04/18 սնանկության գործով Գրիգոր Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 1 առանձին լոտով:
Լոտ 4 Գրիգոր Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Գանձակ հասցեի անշարժ գույք, բնակելի կառուցապատման հողամաս, մակերեսը 0,12 հա, վկայական N 03092019-05-0005, մեկնարկային գինը 109,000 ՀՀ դրամ: Գույքի նկատմամբ քննիչի կողմից կիրառված է կալանք:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների հնարավոր վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում է փոխանցումով «Յունիբանկ» ԲԲԸ-ի Դավիթաշեն մասնաճյուղ, ԱՁ Գրիգոր Ալեքսանյանի սնանկության հատուկ հաշվին՝ 24140024157600:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք 27.01.2026թ. մինչև 01.02.2026թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել ԱՁ Գրիգոր Ալեքսանյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Контакты

Телефон
37493955881
Email
samson6122@mail.ru
Адрес
ՀՀ, ք.Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1
ԱՁ Գրիգոր Ալեքսանյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին — Аукционы