Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

«Էդ Էլ Էմ» ՍՊԸ պարտավորությունների դիմաց գրավադրված երրորդ անձանց պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման մասին

Опубликовано: 05.01.2026, 16:58

2025թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 15։30-ին <Էդ Էլ Էմ» ՍՊԸ սնանկության գործով նշանակված կրկնաճուրդը համարվել է չկայացած։
2026թվականի փետրվարի 2-ին ժամը 15։30-ին սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 17 հասցեում կանցկացվի «Էդ Էլ Էմ» ՍՊԸ /թիվ ՍՆԴ/1868/04/23/ սնանկության գործով «Էդ Էլ Էմ» ՍՊԸ պարտավորությունների դիմաց գրավադրված երրորդ անձանց գույքի կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով հետևյալ լոտով։
Լոտ 2- երրորդ անձանց պատկանող «Էքսպրես Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ գրավադրված ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Բաշինջաղյան փողոց 2-րդ նրբանցք 8 շենք, թիվ 50 հասցեում գտնվող անշարժ գույքը։
Գույքն ունի հետևյալ նկարագիրը․
Անվանում Բնակարան
Շենքի հիմքը երկաթ-բետոնե
Շենքի պատերը պանելային
Միջհարկային ծածկը ե/բ սալեր

Միջհարկային բարձրությունը մոտ h=2.7 մ
Շենքի հարկերի քանակը 16 հարկ
Բնակարանի հարկը 8-րդ հարկ
Բնակարանի մակերեսը 79,4 քմ
Դռները մուտքի դուռը՝ մետաղական, փայտե երեսպատվածքով, ներսի դռները փայտանյութ՝ հին
Պատուհանները մեկ հատ մետաղապլաստե, գտնվում է լավ վիճակում, փակ պատշգամբներում փայտե` հին,
Ներքին հարդարումը Բնակարանի վերանորոգումը հին է։ Հյուրասենյակի, ննջասենյակների և միջանցքի պատերը և առաստաղը գաջասվաղված են, մի մասը պաստառապատ, մյուս մասը՝ պատված ներկանյութով։ Հատակը՝ մանրահատակ, գտնվում է միջին վիճակում։ Խոհանոցի պատերը և առաստաղը գաջասվաղված են, մի մասը երեսպատված է սալիկներով, մյուս մասը՝ պաստառապատ, առկա են ճաքած, վնասված հատվածներ, հատակը՝ սալիկապատ։ Փակ պատշգամբների հատակը՝ մեկը սալիկապատ, մյուսը՝ ներկած փայտատաշեղային սալ, պատերը և առաստաղը գաջասվաղված են, մի մասը պաստառապատ, մյուս մասը՝ պատված ներկանյութով, որոշ տեղերում կան պատերի պաստառի վնասված հատվածներ։
Սանհանգույց և լոգարան առանձնացված են, վերանորոգումը հին է, պատերը և հատակը սալիկապատ, իրականացված է կախովի առաստաղ
Կոմունիկացիաներ էլ.մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է,
Աճուրդին առաջարկվող մեկնարկային գինն է՝ 13․870․610,1 (տասներեք միլիոն ութ հարյուր յոթանասուն հազար վեց հարյուր տասը ամբողջ մեկ) ՀՀ դրամ:
Լոտը գտնվում է սեփականատերերի տիրապետման ներքո: Բոլոր վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում է գնորդի կողմից իր հաշվին: Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Լոտը կարող է ուսումնասիրվել իր գտնվելու վայրում մինչև աճուրդի տեղի ունենալու օրվանից 5 օր առաջ՝ ցանկացած աշխատանքային օր՝ ժամը 10:00-18:30 ընկած ժամանակահատվածում:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն /ծանոթանալ հրամանին/
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ք. Երևան, Օտյան փող. 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարի գումարը պետք է վճարվեն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բացված ՝ «Էդ Էլ Էմ» ՍՊԸ սնանկության հատուկ հաշվին հ/հ 220551065539000:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր:
Աճուրդի ընթացքը ձայնագրվելու կամ տեսագրվելու է կառավարչի կողմից:
Աճուրդի կանոնակարգին կարող եք ծանոթանալ և պատճենը ստանալ այցելելով սնանկության գործով կառավարիչ Ս․ Մինասյանի գրասենյակ։
Մանրամասներին ծանոթանալու և լոտն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են աճուրդին նախորդող հինգ օր առաջ, դիմել «Էդ Էլ Էմ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանին /ք. Երևան, Արշակունյաց 17 հեռ. 093 33 03 23/:

Контакты

Телефон
37493330323
Email
lexkod-2009@mail.ru
Адрес
ք Երևան Արշակունյաց 17
«Էդ Էլ Էմ» ՍՊԸ պարտավորությունների դիմաց գրավադրված երրորդ անձանց պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման մասին — Аукционы