Թիվ ՍնԴ/4051/04/24 սնանկության գործով պարտապան Լևոն Բախշյանի գույքի կրկնաճուրդի մասին
Հայտարարություն
29.12.2025թ-ին նշանակված թիվ ՍնԴ/4051/04/24 սնանկության գործով սնանկ ճանաչված Լևոն Հրանտիկի Բախշյանի գույքի կրկնաճուրդը հայտ չլինելու պատճառով հայտարարվում է չկայացած:
15.01.2026թ. ժամը 11:00-ին Լևոն Հրանտիկի Բախշյանի սնանկության գործով կառավարիչ Սպարտակ Ստեփանյանի կողմից ք. Երևան, Նորաշեն 47/5, 46 սենյակ հասցեում կանցկացվի Լևոն Բախշյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդը հետևյալ թիվ 1 լոտով.
Լոտի նկարագրությանը և աճուրդի մասնակցության կարգին ծանոթանալու համար անհրաժեշտ է ներբեռնել կից ներկայացված PDF ֆայլը.
ԼՈՏ 1. Անշարժ գույք՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համանք, գ. Վերին Խոտանան, թիվ https://www.dram.am/map?code=09-005-0015-0002 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամաս:Հողամասի մակերեսի չափը՝ 0,0541 հա: Մեկնարկային գինը՝ 68.,556 ՀՀ դրամ:
Լոտերը վաճառվելու են ըստ հերթականության՝ Լոտ 1:
Գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը կրում է գնորդը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան մինչև 08.01.2026թ. ժամը 17:30 կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը դրամարկղ կամ սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող մուտքի օրդերը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը դրամարկղ կատարված լինելու փաստը հաստատող մուտքի օրդերը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ՝ ՀՀ արդարադատության նախարարի (այսուհետ՝ նախարար) գրավոր հանձնարարությամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ՝ աճուրդի մասնակից չհամարվող անձ)։
Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարիչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստափուղթը, իսկ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը։ Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները պետք է վճարվեն «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղում թիվ 2470003843770083 սնանկության հատուկ հաշվին։
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10/տաս/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Վաճառքի գինը ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր։
Աճուրդի ընթացքը ձայնագրվելու կամ տեսագրվելու է կառավարչի կողմից։
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև աճուրդին նախորդող հինգերորդ օրը, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ։ Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Ս.Ստեփանյանին (հեռ. (094) 094 554։
Контакты
- Телефон
- 37494094554
- spartakstepanyan53@mail.ru
- Адрес
- -Սյունիքի մարզ, համայնք Կապան, Բաղաբերդ 8/42