Մարիետա Գևորգյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին
29.05.2026թ. ժամը 12:15-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 109 դահլիճ հասցեում կկայանա Մարիետա Գևորգյանի ՍնԴ/0643/04/23 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 2 առանձին լոտերով:
Լոտ 1.Մարիետա Գևորգյանին ընդհանուր համատեղ 1/2 սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք.Արթիկ, Անկախության 8ա, 2 բն. հասցեի անշարժ գույք, մակերսը 54,9 ք/մ, ընդհանուր վիճակը բավարար, մեկնարկային գինը 8,370,000 ՀՀ դրամ: Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով:
Լոտ 2.Մարիետա Գևորգյանին ընդհանուր համատեղ 1/6 սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք.Արթիկ, Անկախության 8ա, 3 բն. հասցեի անշարժ գույք, մակերսը 38,1 ք/մ, ընդհանուր վիճակը բավարար, մեկնարկային գինը 5,940.000ՀՀ դրամ
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ի Դավիթաշեն մասնաճյուղ Մարիետա Գևորգյանի սնանկության հատուկ հաշվին՝11811042005600
Աճուրդի մասնակից չհամարվող անձիք աճուրդին կարող են մասնակցել ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները 20.05.2026թ.-ից մինչև 24.05.2026թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդը անց է կացվում ՀՀ արդարադատության նախարարի 16.02.2020թ. թիվ 116 –Ն հրամանի կարգով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել Մարիետա Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով
Контакты
- Телефон
- 37493955881
- samson6122@mail.ru
- Адрес
- -ՀՀ ք. Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1