Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

ԱՁ Արմինե Հենրիկի Եղիազարյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

Опубликовано: 26.12.2025, 17:38

26.01.2026թ. ժամը 12:30-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 109 դահլիճ հասցեում կկայանա ԱՁ Արմինե Հենրիկի Եղիազարյանի ՍնԴ/2156/04/22 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 2 առանձին լոերով:
Լոտ 1- ԱՁ Արմինե Հենրիկի Եղիազարյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովվման համար «Յունիբանկ» ԲԲԸ-ի օգտին գրավադրված, 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող՝ ք.Գյումրի, Սունդուկյան 47տ. հասցեի անշարժ գույք, հողամասի մակերեսը 172,42 քմ, շենքի մակերեսը 162.63 քմ, ընդհանուր վիճակը անբավարար, մեկնարկային գինը /գնահատված արժեքը/ 17,100,000 ՀՀ դրամ: Փողոցից մուտքը դեպի հողամաս և շինություն անցնում է՝ ք.Գյումրի, Սունդուկյան փողոց, թիվ 49 հասցեի հետ ընդհանուր բակի միջով: Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով:
Լոտ 2 - ԱՁ Արմինե Հենրիկի Եղիազարյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովվման համար «Յունիբանկ» ԲԲԸ-ի օգտին գրավադրված, 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող՝ ք.Գյումրի, Սունդուկյան 49տ. հասցեի անշարժ գույք, հողամասի մակերեսը 166,3 քմ, շենքի մակերեսը 97,88 քմ, ընդհանուր վիճակը անբավարար, առկա են 49.67քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված շինություններ, որոնք չեն գնահատվել, մեկնարկային գինը /գնահատված արժեքը/ 11,500,000 ՀՀ դրամ: Փողոցից մուտքը դեպի հողամաս և շինություն անցնում է՝ ք.Գյումրի, Սունդուկյան փողոց, թիվ 47 հասցեի հետ ընդհանուր բակի միջով: Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը:: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ի Դավիթաշեն մասնաճյուղ ԱՁ Արմինե Հենրիկի Եղիազարյանի սնանկության հատուկ հաշվին՝11811028213400:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք 19.01.2026թ.-ից մինչև 23.01.2026թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդը անց է կացվում ՀՀ արդարադատության նախարարի 16.02.2020թ. թիվ 116 –Ն հրամանի կարգով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել ԱՁ Արմինե Հենրիկի Եղիազարյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Контакты

Телефон
37493955881
Email
samson6122@mail.ru
Адрес
ՀՀ, ք.Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1
ԱՁ Արմինե Հենրիկի Եղիազարյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին — Аукционы