ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026թ ապրիլի 30-ին Բաբկեն Ռոբերտի Նշանյանի սնանկության գործով նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով։
2026թ. մայիսի 22-ին ժամը 12:00-ին Բաբկեն Ռոբերտի Նշանյանի սնանկության գործով կառավարիչ` Հարություն Գևորգյանի կողմից ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում կանցկացվի Բաբկեն Ռոբերտի Նշանյանին սեփականության իրավունքով պատկանող ներքոհիշյալ շարժական գույքի հրապարակային սակարկություններով աճուրդ - վաճառքը, բաց դասական եղանակով:
Շարժական գույքը աճուրդի է ներկայացվում նախկին գնից 20 տոկոս իջեցրած գնով, հետևյալ մեկ լոտերով, այն է՝
Լոտ 1. NISSAN մակնիշի TIIDA LATIO 1,5 տիպարի, 37 DC 403 հաշվառման համարանիշով, SC11-105944 նույնականացման համարով, 2007 թվականի արտադրության, սեդան տեսակի ավտոմեքենա։ Ավտոմեքենայի վրա բացակայում է առջևի թափարգելը, լուսարձակները, կանգազդանշանային լուսարձակները և անվահեծերը։ Մոնտաժված է գազաբալոնային համակարգ։ Ավտոմեքենայի սրահը գտնվում է միջին վիճակում, առկա են վնասված հատվածներ։ Ավտոմեքենայի ընդհանուր վիճակը գնահատվում է միջին։ Մեկնարկային գինը՝ կազմում է 616 000 / վեց հարյուր տասնվեց հազար / ՀՀ դրամ։ Վերոհիշյալ շարժական գույքը գնահատվել է “Այ Էքսպերտ” ՍՊԸ-ի կողմից։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու համար:
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն՝
1) Հայտատու իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, ծանուցման հասցեն,
իրավաբանական անձի պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
2) Անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
3) Հայտատու ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
Հայտում պետք է նշվի նաև՝ պարտապանի անվանումը, (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
Աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
Կառավարչի անունը, ազգանունը.
Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) Լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) Լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի չափով մանակցության գումարի վճարման անդորրագիրը
3) Լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10․000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։
Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ-ում բացված Բաբկեն Ռոբերտի Նշանյանի սնանկության 16069047817914 հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Միաժամանակ հայտնվում է, որ գույքերի հետ կապված գույքահարկի և այլ պետական վճարումների նկատմամբ մինչ օրս առաջացած պարտավորությունների, ինչպես նաև գույքի ձեռք բերման դեպքում գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունների հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Ցանկացողները՝ լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հարություն Գևորգյանին 094 41 99 15 հեռախոսահամարով:
Контакты
- Телефон
- 37494419915
- g.harut53@gmail.com
- Адрес
- ք Երևան, Արցախի 8/2, բն 25