Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

Պարտապան Քաթրին Հարաչիկի Միրզայանսին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին:

Опубликовано: 25.12.2025, 15:04

2026թ. հունվարի 20-ին, ժամը 12:00-ին Քաթրին Հարաչիկի Միրզայանսի սնանկության գործով կառավարիչ Վաղինակ Էլոյանի կողմից ք.երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 109 սենյակ հացեում կանցկացվի թիվ ՍնԴ/0811/04/25 սնանկության գործով պարտապան Քաթրին Հարաչիկի Միրզայանսին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների ապահովման նպատակով Վահե Գեղամի Կարապետյանի մոտ գրավադրված գույքերի աճուրդը՝ 2 ԼՈՏ- երով, բաց դասական եղանակով:
Գույքերն իրենցից ներկայացնում են՝
ԼՈՏ-1. ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Այգեձորի փողոց 59/1 շենքի թիվ 10 հասցեի բնակարանը: Բնակարանի մակերեսը կազմում է 67.85քմ, մուտքի դուռը մետաղական փայտանյութի երեսպատվածքով, ներսի դռները փայտյա են, բնակարանի վերանորոգումը հիմնովին իրականացված է մոտ 1,5 տասնամյակ առաջ, հատակը և պատերը երեսպատված են կերամիկական սալիկներով, իրականացված է կախովի առաստաղ, բնակարանը գտնվում է 4 հարկանի շենքի 4-րդ հարկում: ԼՈՏ 1-ի շուկայական արժեքը համաձայն «Էքսպերտ Օցենկա» ՍՊԸ կողմից տրված գնահատման հաշվետվության կազմում է՝ 39.650.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ 1-ի մեկնարկային գինը կազմում է 39.650.000 ՀՀ դրամ :
ԼՈՏ-2. ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Այգեձորի փողոց 59-1 բանակելի տուն թիվ 2 հասցեի ավտոտնակը: Ավտոտնակի մակերեսը կազմում է 11,5 քմ, մուտքի դուռը մետաղական դարպաս, ավտոտնակի պատերը և առաստաղը գաջասվաղված են, պատված ներկանյութով, հատակը սալիկապատ: Լրացուցիչ նշումներ Ըստ ավտոտնակի վկայականի 52,4քմ մակերեսով կից տարածքը հանդիսանում է ընդհանուր համատեղ սեփականություն: ԼՈՏ 2-ի շուկայական արժեքը համաձայն «Էքսպերտ Օցենկա» ՍՊԸ կողմից տրված գնահատման հաշվետվության կազմում է՝ 4.700.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ 2-ի մեկնարկային գինը կազմում է 4.700.000 ՀՀ դրամ :
Լոտերի շուկայական արժեքները գնահատվել են «Էքսպերտ Օցենկա» ՍՊԸ կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-Աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային գնի 1%-ի չափով (բայց ոչ ավել 300,000 ՀՀ դրամից) մասնակցության վճարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:
-Աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով Քաթրին Հարաչիկի Միրզայանսի սնանկության հաշվին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Էրեբունի» մասնաճյուղ 2472305630890009 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ /13.01.2025թ./ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Հայտում պետք է նշվեն պարտապանի անավանումը/անունը ազգանունը, անցկացման օրը, ամիսը, թարեթիվ, կառավարչի անուն ազգանունը, հայտատուի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, իրավաբանական անձ լինելու դեպքում իրավաբանական այնձի անվանումը/նրա անունից հանդես եկող անձի՝ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները, լիազորված լինելու դեպքում՝ լիազորված լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը/ :
Հայտին պետք է կցված լինեն մասնակցության վճարը և նախավճարը վճարված լինելու վերաբերյալ անդորրագրերը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, լիազորված լինելու դեպքում լիազորագիրը:
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգը սահմանում է ՀՀ Արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ N 116-Ն հրամանով:
Աճուրդի ներկայացված գույքերը գտնվում են կառավարչի մոտ և ցանկացողները կարող են լոտերը ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Վ. Էլոյանին /041 445 857/:

Контакты

Телефон
37441445857
Email
vagho.eloyan@mail.ru
Адрес
ք. Երևան, Նոր Արեշ 40փող. 37 տուն
Պարտապան Քաթրին Հարաչիկի Միրզայանսին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին: — Аукционы