«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ին պատկանող գույքերի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին
2025 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 12:00-ին «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից հայտարարված ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրացենյակ/ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.11.2014թ. ԵԱՔԴ/0110/04/14 վճռով սնանկ ճանաչված «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ին պատկանող «Շանթ» ՍՊԸ-ի գովազդի իրավունքի կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2026 թվականի հունվարի 27-ին, ժամը 12:00-ին «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից Կառավարիչի գրասենյակում /ք.Երևան,Ազատություն 14-54/ կանցկացվի սնանկ ճանաչված «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ին պատկանող «Շանթ» ՍՊԸ-ի գովազդի իրավունքի կրկնաճուրդը թվով 38 լոտերով: Գովազը իրականացվելու է Շանթ TV հեռուստաալիքով համաձայն վերջինիս կողմից ներկայացված և հաստատված սակագների : Աճուրդի ներկայացված գովազդի իրավունքի մեկնարկային գները կազմում են ընդհանուր 7,004,099 ՀՀ դրամ:Ցուցակը կից ներկայացվում է :
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
- աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսը, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ հ/հ 16072022970900 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել ք. Երևան, Ազատության 14-54 հասցե, յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 11:00-ից մինչև 17:00՝ նախապես զանգահարելով կառավարիչին (հեռ. 010239505)։ Աճուրդի ցուցակը կից ներկայացվում է:
Контакты
- Телефон
- 37494221985
- nazaryanx@mail.ru
- Адрес
- ք. Երևան,Ազատության 14-54