Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

<<Մոնոլիտիկ Բիլդինգ>> ՍՊԸ-ին պատկանող գույքերի աճուրդը կազմակերպման և անցկացման մասին

Опубликовано: 19.12.2025, 14:50

2026թ. հունվարի 13-ին ժամը 11:00-ին կանցկացվի <<Մոնոլիտիկ Բիլդինգ>> ՍՊԸ-ին պատկանող և գրավադրված գույքերի բաց դասական աճուրդը: Վաճառքի է հանվում ստորև նշված գույքերը նշված մեկնարկային գներով:
ԼՈՏ 5- <<ՄԱԶ 5334>> մակնիշի ամբարձիչ ավտոմեքենա, 700 ММ 67 հաշվառման համարանիշով, գույնը՝ կապույտ, բեռնազանգվածը հենասարքի համարը 94619, թողարկման տարեթիվը՝ 1987թ., նույնականացման համար՝ УЗМ93866250007003, բանալին բացակայում է, սեփականատեր՝ <<Մոնոլիտիկ Բիլդինգ>> ՍՊԸ, ամբարձիչ գտնվում է միջին ապրանքային վիճակում, 1340834 ՀՀ դրամ մեկանարկային գնով,
ԼՈՏ 6- <<ՄԱԶ 5432>> թամբային քարշակ, 700 МB 01 հաշվառման համարանիշով, գույնը՝ սպիտակ, թամբային քարշակ, թողարկման տարեթիվը՝ 2008թ., նույնականացման համար՝ УЗМ5432А580000286, բանալին բացակայում է, սեփականատեր՝ <<Մոնոլիտիկ Բիլդինգ>> ՍՊԸ, քարշակը գտնվում է միջին ապրանքային վիճակում, 1568331 ՀՀ դրամ մեկանարկային գնով,
ԼՈՏ 7- <> (ՍԻՄՄԱ ՊՕՏԱԻՆ ԳՏ118) աշտարակային կռունկ, թողարկման տարեթիվը՝ 1990թ., սեփականատեր՝ <<Մոնոլիտիկ Բիլդինգ>> ՍՊԸ, աշտարակային կռունկը գտնվում է միջին ապրանքային վիճակում, գրավադրված է <<Ակբաբանկ>> ՓԲԸ-ում, 4616028 ՀՀ դրամ մեկանարկային գնով,
ԼՈՏ 8- <> (ԿՈՄԱՆՍԱ ՆՏ-40100) աշտարակային կռունկ, թողարկման տարեթիվը՝ 1998թ., սեփականատեր՝ <<Մոնոլիտիկ Բիլդինգ>> ՍՊԸ, աշտարակային կռունկը գտնվում է միջին ապրանքային վիճակում, գրավադրված է <<Ակբաբանկ>> ՓԲԸ-ում, 3642494 ՀՀ դրամ մեկանարկային գնով,
ԼՈՏ 9- <> (ԿՈՄԱՆՍԱ ԼՍ-5211) աշտարակային կռունկ, թողարկման տարեթիվը՝ 2004թ., սեփականատեր՝ <<Մոնոլիտիկ Բիլդինգ>> ՍՊԸ, աշտարակային կռունկը գտնվում է միջին ապրանքային վիճակում, գրավադրված է <<Ակբաբանկ>> ՓԲԸ-ում, 6278409 ՀՀ դրամ մեկանարկային գնով,
ԼՈՏ 10- <> (ԶՍՋՋ ՏՍ 5513) աշտարակային կռունկ, թողարկման տարեթիվը՝ 2017թ., սեփականատեր՝ <<Մոնոլիտիկ Բիլդինգ>> ՍՊԸ, աշտարակային կռունկը գտնվում է միջին ապրանքային վիճակում, գրավադրված է <<Ակբաբանկ>> ՓԲԸ-ում, 8123803 ՀՀ դրամ մեկանարկային գնով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա) ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենը. բ) աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ՝ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով՝ <<Մոնոլիտիկ Բիլդինգ>> ՍՊԸ-ի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հ/հ 16044035448024 սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի հասցեով (ք. Երևան Օտյան փողոց 53/2): Աճուրդին հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդը տեղի կունենա ՀՀ ք․ Երևան Նորք-Մարաշ 9-րդ փ․ 123 հասցեում։
Գույքերիի օտարման դեպքում գնորդի կողմից անհրաժեշտ կլինի նաև կատարել նշված գույքի նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված ծախսերը:
Գույքերին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <<Մոնոլիտիկ Բիլդինգ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արամ Մկրտչյանին՝ 091-21-13-12 հեռախոսահամարով:

Контакты

Телефон
37491211312
Email
aram_mk@mail.ru
Адрес
ք. Երևան, Պ. Սևակի 8/1-77