Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

ՀՀ Սնանկության դատարանի 27.02.2023թ. թիվ ՍնԴ/0217/04/23 վճռով սնանկ ճանաչված «Լուսակերտ» ՍՊԸ-ի անշարժ գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Опубликовано: 17.12.2025, 19:57

12.12.2025թ.-ին, ժամը 14։00-ին նշանակված ՀՀ Սնանկության դատարանի 27.02.2023թ. թիվ ՍնԴ/0217/04/23 վճռով սնանկ ճանաչված «Լուսակերտ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գրավադրված և չգրավադրված անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև երրորդ անձին պատկանող, որպես «Լուսակերտ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց գրավադրված անշարժ գույքերի բաց աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
14.01.2026թ.-ին, ժամը 14։00-ին, ՀՀ Սնանկության դատարանի 27.02.2023թ. թիվ ՍնԴ/0217/04/23 վճռով սնանկ ճանաչված «Լուսակերտ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից, հիմք ընդունելով ՀՀ Սնանկության դատարանի 19.07.2024թ. որոշումը, ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /8-րդ հարկ, 805 սենյակ/ կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի 27.02.2023թ. թիվ ՍնԴ/0217/04/23 վճռով սնանկ ճանաչված «Լուսակերտ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող չգրավադրված անշարժ գույքերի բաց աճուրդը:
Աճուրդի ներկայացված թիվ 1 լոտից թիվ 8 լոտերի մեկնարկային արժեքները, համաձայն «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի 36-րդ կետի, նվազեցվել են նախորդ աճուրդի մեկնարկային արժեքներից 5/հինգ/ տոկոսի չափով և համապատասխանաբար կազմում են.
Լոտ 1-ից լոտ 8 - «Լուսակերտ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Նոր Գեղի հասցեում գտնվող թվով 8 /ութ/ միավոր անշարժ գույքեր /վարելահողեր/ և ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Քանաքեռավան հասցեում գտնվող թվով 1 /մեկ/ միավոր անշարժ գույք /վարելահողեր/ - մեկնարկային ընդհանուր արժեքը կազմում է 11.459.130 (տասնմեկ միլիոն չորս հարյուր հիսունինը հազար հարյուր եռեսուն) ՀՀ դրամ, իսկ յուրաքանչյուր լոտի մեկնարկային արժեքը և այլ մանրամասն տեղեկությունները ներկայացված են սույն հայտարարությանը կից ներկայացված աղյուսակում:
Անշարժ գույքերի գնորդը /գնորդները/ կատարելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդի ներկայացված թիվ 1 լոտից թիվ 8 լոտերի, մեկնարկային արժեքները և այլ մանրամասն տեղեկությունները, ինչպես նաև աճուրդին մասնակցելու կարգը և մնացած պայմաններն ու մանրամասները նշված են կից ներկայացված հայտարարության մեջ

Контакты

Телефон
37477191076
Email
artakvarpet@mail.ru
Адрес
ԿՈՏԱՅՔ, ՉԱՐԵՆՑԱՎԱՆ, 6 ԹՂՄ., 16, 23

Прикреплённые файлы

ՀՀ Սնանկության դատարանի 27.02.2023թ. թիվ ՍնԴ/0217/04/23 վճռով սնանկ ճանաչված «Լուսակերտ» ՍՊԸ-ի անշարժ գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Аукционы