Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

«ՀՌԻՓԱՆՈՒՇ» ՍՊԸ-ի գույքի վաճառքի ծրագրի մասին

Опубликовано: 15.12.2025, 14:35

ՀՀ սնանկության դատարանի 12.07.2022թ․ թիվ ՍնԴ/1677/04/22 վճռով «ՀՌԻՓԱՆՈՒՇ» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Պարտապան) ճանաչվել է սնանկ: Դատարանի 20.07.2022թ. որոշմամբ Ալբերտ Կարապետյանը նշանակվել է Պարտապանի սնանկության գործով կառավարիչ:
Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 75-րդ հոդվածի պահանջներով՝ 29.10.2025թ., ժամը 14:00-ին, սնանկության գործով կառավարչի գործունեության հասցեում (ք. Երևան, Եկմալյան 6, 4-րդ հարկ, թիվ 45 սենյակ) հրավիրվել է պարտատերերի հերթական ժողով Պարտապանի գույքի կազմում ներառված հետևյալ տրանսպորտային միջոցի վաճառքի ծրագիրը հաստատելու օրակարգով․

- MAN մակնիշի, TGA 18.4804X2BLS տիպարի, 165 AT 61 հաշվառման համարանիշով, WMAH05ZZ68W110337 նույնացման համարով բեռնատար։

Գործով քվեարկության ձայնի իրավունքով ունեցող պարտատերերը չեն մասնակցել ժողովին: Հետևաբար, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ ժողովն իրավասու չէր և համարվել է չկայացած:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75 և 76 հոդվածներով՝ սնանկության գործով կառավարչի կողմից միջնորդություն է ներկայացվելու դատարանին՝ խնդրելով.

1. Հաստատել «ՀՌԻՓԱՆՈՒՇ» ՍՊ ընկերության գույքի վաճառքի ծրագիրը,
2. Թույլատրել հրապարակային սակարկություններով օտարել «ՀՌԻՓԱՆՈՒՇ» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող հետևյալ տրանսպորտային միջոցը.
- MAN մակնիշի, TGA 18.4804X2BLS տիպարի, 165 AT 61 հաշվառման համարանիշով, WMAH05ZZ68W110337 նույնացման համարով բեռնատար։

Կից ներկայացվում է գույքի վաճառքի ծրագիրը:

Контакты

Телефон
37441459995
Email
albertkarapetyan013@gmail.com
Адрес
ք. Երևան, Եկմալյան 6, 4-րդ հարկ

Прикреплённые файлы

«ՀՌԻՓԱՆՈՒՇ» ՍՊԸ-ի գույքի վաճառքի ծրագրի մասին — Аукционы