Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

«Սիթի Դիզայն» ՍՊԸ-ի ԵԱՆԴ/0237/04/16 սնանկության գործով երրորդ անձանց պատկանող, գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

Опубликовано: 10.12.2025, 15:58

2025թ. դեկտեմբերի 05-ին պարտապանի գույքի աճուրդը չի կայացել մասնակցության հայտեր չլինելու պատճառով:
2026թ. հունվարի 09-ին ժամը 11:20-ին «Սիթի Դիզայն» ՍՊԸ-ի սնանկության թիվ ԵԱՆԴ/0237/04/16 գործով կառավարիչ Ժ. Արաբյանի կողմից ՍԳԿԿ ԻԿԿ-ի շենքում (ք.Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ) երրորդ անձանց պատկանող, «Յունիբանկ» ԲԲԸ-ի օգտին գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը: Գույքի օտարումը կատարվում է ՀՀ Սնանկության դատարանի 01.08.2023թ. որոշման համաձայն: Գույքն աճուրդին ներկայացվում է մեկ լոտով: Լոտի մեկնարկային գինը նվազեցվել է 5% -ի չափով նախորդ չկայացած աճուրդի մեկնարկային գնի համեմատությամբ ՀՀ արդարադատության նախարարի 2020թ. մարտի 16-ի թիվ 116-Ն հրամանով սահմանված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգ»-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 16 հունիսի 2025թ. թիվ N 374-Ն հրամանի համաձայն:
Լոտ 2 Երաշխավորներ երրորդ անձանց` Մհեր Կառլենի Ղահրամանյանին և Լիլիանա Սուրենի Ավագյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Էրեբունի վարչական շրջան, Էրեբունի այգեգործական 1-ին զանգված, 91 թաղամաս թիվ 9 հասցեի 100,1 քմ մակերեսով այգետնակը 0,0504 հա բնակավայրերի նպատակային նշանակության, այգեգործական օգտագործման նպատակով անշարժ գույքը: Այգետնակը սողանքի հետևանքով քանդված է և թալանված: Սեփ. վկայական թիվ 2430846 (կադաստրային ծածկագիրը՝ 01-005-0757-0954): Մեկնարկային գինը 830.500 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ՝ մինչև 28.12.2025թ. ներառյալ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Աճուրդի մասնակացության հայտին կից ներկայացվում է՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 1%-ը բայց ոչ ավել քան 300.000 ՀՀ դրամը:
գ) նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապանի անվամբ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 19300 30201722900 սնանկության հատուկ հաշվին, մինչև հայտ ներկայացնելու պահը: Հայտ ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց աճուրդով՝ հաղթող է համարվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Եթե հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ սեղմ ժամկետում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով և դրանում կատարված ՀՀ արդ. Նախարարի 16.06.2025թ. թիվ N 374-Ն հրամանով սահմանված փոփոխություններով, որոնք հանդիսանում են աճուրդի կանոնակարգը:
Լոտը ուսումնասիրելու, կանոնակարգին ծանոթանալու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Արաբյանին (հեռ 091.46 16 06):

Контакты

Телефон
37444946634
Email
zhirayrarabyan@mail.ru
Адрес
-ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 7-րդ մ/շ, 2-րդ թաղ, 77 տուն
«Սիթի Դիզայն» ՍՊԸ-ի ԵԱՆԴ/0237/04/16 սնանկության գործով երրորդ անձանց պատկանող, գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն — Аукционы