Գագիկ Լյուդվիկի Հակոբյանի /գործ թիվ ՍնԴ/2819/04/24/ սնանկության վարույթում առկա գույքի առուրդ-վաճառքի վերաբերյալ
03.12․2025թ -ին հայտարարված Գագիկ Լյուդվիկի Հակոբյանի գույքի աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով։
23.12․2025թ-ին ժամը 12:00-ին Գագիկ Լյուդվիկի Հակոբյանի /գործ թիվ ՍնԴ/2819/04/24/ սնանկության գործով կառավարիչ՝ Գ. Ավագյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 65Ա շենք 1-ին հարկ հասցեում կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով:
Աճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը, որի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից և համապատասխանաբար կազմում է․
1. ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Ջրառատ Նոր թաղամաս, թիվ 692 հասցեում, թիվ 07-001-0154-0011 կադաստրային համարով, 0,06 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս - 900,000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչ և հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 18.12.2025թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկակ անանձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև հայտում պետք է նշվի էլեկտրոնային փոստի հասցե: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300.000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում պարտապանի անվամբ բացված թիվ 16028027192786, որպես ստացող նշելով պարտապանին: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարողեք էլեկտրոնային փոստով Avagyan-gevorg@yandex.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով` 091/094 401 922։
Контакты
- Телефон
- 37491401922
- avagyan-gevorg@yandex.ru
- Адрес
- ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.