ԱՁ Գարիկ Բեյբությանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին
22.12.2025թ. ժամը 12:45-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 109 դահլիճ հասցեում կկայանա ԱՁ Գարիկ Բեյբությանի ՍնԴ/0685/04/24 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 3 առանձին լոտերով:
Լոտ 1 - ԱՁ Գարիկ Սամվելի Բեյբությանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ի օգտին գրավադրված, Սամվել Բեյբությանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, ք.Էջմիածին, Չարենցի 3/2 հասցեի անշարժ գույք, հողի մակերեսը 0,027 հա, բնկելի տան մակերեսը 108,1 ք/մ, առկա են կաթսայատուն 3.1 քմ, նկուղ 10.3 քմ, ծածկ 15.5 քմ, պարիսպ 1.1 քմ, ընդհանուր վիճակը բավարար, մեկնարկային գինը 9,493,000 ՀՀ դրամ: Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով:
Լոտ 2 - ԱՁ Գարիկ Սամվելի Բեյբությանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ի օգտին գրավադրված, Նարինե Բեյբությանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք.Էջմիածին, Զվարթնոց թաղ. Մարգարա խճ. 50/1 հասցեի անշարժ գույք, հողի նպատակային նշակ. արդյունաբերության, մակերեսը 0,2411 հա, անասնաշենք 472,6 ք/մ, անասնաշենք 43,3 ք/մ, ընդհանուր վիճակը բավարար, առկա են դեռևս իրավունքի պետական գրանցում չստացած շինություններ, որոնք չեն գնահատվել, մեկնարկային գինը 20,588,000 ՀՀ դրամ: Վճարված չէ հողամասի կադաստրային արժեքը՝ 866,250 ՀՀ դրամ:
Լոտ 3 -Գարիկ Սամվելի Բեյբությանին սեփականության իրավունքով պատկանող VAZ 21013 մակնիշի, 1983թ. արտադրության, պետ. համարանիշը 33 UP 958 ավտոմեքենա, առկա են վթարված մասեր, մի շարք դետալներ բացակայեում են, ընդհանուր վիճակը վատ, չի շահագործվում, մեկնարկային գինը 159,000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ի Դավիթաշեն մասնաճյուղ ԱՁ Գարիկ Բեյբությանի սնանկության հատուկ հաշվին՝11811036687900
Աճուրդի մասնակից չհամարվող անձիք կարող են ներկա գտնվել ներկայացնելով անձը հատատող փաստաթուղթ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք 10.12.2025թ.-ից մինչև 14.12.2025թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդը անց է կացվում ՀՀ արդարադատության նախարարի 16.02.2020թ. թիվ 116 –Ն հրամանի կարգով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել ԱՁ Գարիկ Բեյբությանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով
Контакты
- Телефон
- 37493955881
- samson6122@mail.ru
- Адрес
- ՀՀ, ք. Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1