Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

«ՀԱՐԵՀԱՍ» ՍՊԸ պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

Опубликовано: 07.05.2026, 14:23

06.05.2026թ. ժամը 11:00-ին հայտարարված «ՀԱՐԵՀԱՍ» ՍՊԸ պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել:

2026 թվականի մայիսի 29-ին ժամը 11:00-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում «ՀԱՐԵՀԱՍ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառք։
Աճուրդը բաղկացած է ընդհանուր 26 / քսանվեց / ԼՈՏ-ից:
Վաճառքի ներկայացվող ԼՈՏ-երը և գույքերի ցանկը ներկայացված է կից ֆայլերում
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են Լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում «ՀԱՐԵՀԱՍ» ՍՊԸ թիվ 220097260966000 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքերի փոխանցման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից, իսկ գործարքների իրականացումը` Դատարանի և այլ համապատասխան մարմինների կողմից որոշումների կայացումից հետո:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։

Контакты

Телефон
37477443822
Email
vahnaz@mail.ru
Адрес
ԵՐԵՎԱՆ Վ. ՇԵՆԳԱՎԻԹ 1 Փ. 47/5 Տ

Прикреплённые файлы

«ՀԱՐԵՀԱՍ» ՍՊԸ պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին — Аукционы