Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

Էդուարդ Նիկոլայանին պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

Опубликовано: 24.11.2025, 18:52

29.11.2025թ. ժամը 11:30-ին հայտարարված Էդուարդ Նիկոլայանին պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել:
2025 թվականի դեկտեմբերի 24-ին ժամը 11:30-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում Էդուարդ Նիկոլայանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառք։

Լոտ 1. VAZ 21061 մակնիշի, 35 LZ 027 հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Առկա է միայն մեքենայի թափքը: Պիտանի չէ շահագործման:
Մեկնարկային գինը կազմում է 4,000 (չորս հազար) ՀՀ դրամ։

Լոտ 2. KAMAZ 53212 մակնիշի, 33 OT 551 հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Առկա է միայն կաբինայի կմախքը և ամրաշրջանակը:
Մեկնարկային գինը կազմում է 26,000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ։

Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում Էդուարդ Նիկոլայայանի 220098880448000 հատուկ հաշվին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է`10.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի փոխանցման, նոտարական և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։

Контакты

Телефон
37477443822
Email
vahnaz@mail.ru
Адрес
Ք. Երևան, Վ. Շենգավիթ, 1-ին փողոց, տուն 47/5
Էդուարդ Նիկոլայանին պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին — Аукционы