ՍՆԴ/0735/04/20 «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար երորդ անձանց կողմից «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի աճուրդի կամակերպման և անցկացման մասին
14.11.2025թ -ին ժամը 13:00-ին ք․ Երևան, Տերյան 91, 2-րդ հարկ, գրասենյակ 6 հասցեում նշանակված «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար երորդ անձանց կողմից «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառքը երեք առանձին Լոտով տեղի չի ունեցել՝ հայտ չլինելու պատճառով:
05.12.2025 թվականին ժամը 16։00-ին ք․ Երևան, Տերյան 91, 2-րդ հարկ, գրասենյակ 6 հասցեում տեղի կունենա «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձանց կողմից «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդ, նախորդ աճուրդից 10%-ով իջեցված մեկնարկային գնով, որը բաղկացած է 3 ԼՈՏԻՑ։
ԼՈՏ 1 «Թամարա Էյ-Բի-Էն» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող ք․ Երևան Աջափնյակ համայնք Լենինգրադյան փողոց 42 շենք հ. 34 հասցեի անշարժ գույքի նկարագիրը ( նպատակային նշանակությունը բնակելի, մակերեսը 187,4 քմ և ինքնակամ 5,2.քմ, սեփականության վակայակի համար 2525783, տրված 18.04.2009թ, հարկայնությունը 4/1, շենքի կառուցվածքը քարե, տարածքի միջհարկային ծածկը- երկաթբետոնե, առաստաղի բարձրությունը 2,9մ-3մ, լուսամուտներ մետաղապլաստե, միջսենյականին դռները – մետաղապլաստե, պատերը ներկած) մեկնարկային գինը կազմում է – 68․231․120 ՀՀ դրամ:
ԼՈՏ 2 «Թամարա Էյ-Բի-Էն» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող ք. Երևան, Լենինգրադյանփողոց 42 շենք հ. 35 հասցեի անշարժ գույքի նկարագիրը՝ (նպատակային նշանակությունը՝ բնակելի, գործառնական նշանակությունը տարածք, սեփ․ իրավ․ գրանցման վկայականի համար 2685728, սեփ․ իրավ․ գրանցման վկայականի տրման ամսաթիվ՝ 18.04.2011թ․ շենքի կառուցվածքը քարե, շենքի միջհարկային ծածկը բետոնե, առաստաղի բարձրությունը 3.6մ-3.7մ, տարածքի ընդհանուր մակերեսը 83.6քմ, շենքի հարկայնությունը 4, տարածքինը 1, լուսամուտներ- մետաղապլաստե, միջսենյականի դռները-փայտե, մետաղապլաստե, ջրամատակարարում, ելեկտրամատակարարում, գազամատակարարում առկա են, ջեռուցում- ջեռուցման համակարգով, որի մեկնարկային գինը կազմում է 34․638․144 ՀՀ դրամ:
ԼՈՏ 3 - Նորայր Բորիսի Հովհաննիսյանի սեփականության իրավունքով պատկանող և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Մաքրավան Հյուսիս- Արևմտյան թաղամաս թիվ 41 հասցեի անշարժ գույքի նկարագիրը (նպատակային նշանակությունը- բնակավայրերի օգտագործման նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հողամասի չափը 0.325 հա, սեփականության վկայականի համար 2640163, կադաստրային համարը 07.001.705.054,) որի մեկնարկային գինը կազմում է է 49․660․209 ՀՀ դրամ
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 28.11.2025թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ, հ/հ 1150006519159130)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման վճարային պարտավորությունները, ինչպես նաև վտարման հետ կապված գործողությունների պարտականությունը կրում է գնորդը:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Լ.Պետրոսյանին` 098033366 հեռախոսահամարով:
Контакты
- Телефон
- 37498033366
- lev.petrosyan82@gmail.com
- Адрес
- ք․Երևան, Տերյան 91, 2-րդ հարկ, սենյակ 6