Սնանկ ճանաչված Վահե Լևոնի Մելքումյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին
գործով կառավարիչ՝ Նարեկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք109) կանցկացվի սնանկ ճանաչված Վահե Լևոնի Մելքումյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Գորիս, քաղաք Գորիս, Օրբելյանների փողոց 2 շենք, 14 բնակարանհասցեում գտնվող անշարժգույքը: Գույքինկարագրությունը- անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական-18102018-09-0005, կադաստրային ծածկագիր-09-003-0098-0012-001-014, բնակարանը գտնվում է 4 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում, բնակարանի մակերեսը՝ 75,4քմ, շենքի պատերը՝ քարե,մուտքիդուռըփայտե երեսպատվածքով, ներսիդռներըփայտե երեսպատվածքով և մետաղապլաստե, պատուհանները՝,ետաղապլաստեսպիտակ հիմնագույնով, բնակարանի վերանորոգված է, ընդհանուր պատերը և առաստաղը գաջասվաղված են պատված ներկանյութով։ Միջանցքի և խոհանոցի հատակը սալիկապատված: Հյուրասենյակի և ննջասենյակների հատակը՝ մանրահատակ, ննջասենյակներից մեկի հատակին ակնադիտական եղանակով տեսանելի են վնասված հատվածներ։ Սանհանգույցի և լոգարանի պատերը, ինչպես նաև հատակը սալիկապատ են, իրականացված է կախովի առաստաղ: Առկա է էլ.մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է: Առկա է բաց պատշգամբ:
Գույքը հանդիսանում է գրավի առարկա՝ ապահովելով Վահե Լևոնի Մելքումյանի պարտավորությունների կատարումն, ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 20.250.000 /քսան միլիոն երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀդրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 13.11.2025թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անադորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնա գրի պատճենը, իրավաբանական անձինք և անանհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300.000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ2473607786300006, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարողեք էլեկտրոնային փոստով nsbankcruptcy@gmail.com նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով` 033 540 555։
კონტაქტები
- ტელეფონი
- 37433540555
- ელფოსტა
- nsbankcruptcy@gmail.com
- მისამართი
- ք.Երևան, Արշակունյաց 5 319