<<Գազ Սուզան Արմենիա>> ՀՁ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2025թ. հոկտեմբերի 28-ին, ժամը 13:00-ին <<Գազ Սուզան Արմենիա>> ՀՁ ՍՊԸ-ի սնանկության գործով նշանակված կրկնաճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով: 2025թ. նոյեմբերի 19-ին, ժամը 13:00-ին <<Գազ Սուզան Արմենիա>> ՀՁ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ հասցեում կանցկացվի <<Գազ Սուզան Արմենիա>> ՀՁ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդը բաց դասական եղանակով չորս լոտերով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, տեղափոխման, գրանցման հետ կապված ծախսերը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը. աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը: Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը Աճուրդում հաղթող ճանաչված անձը սահմամված ժամկետում : Աճուրդի նախավճարը վճարվում է <<Ակբա բանկ>> ԲԲԸ-ում առկա թիվ 220533336248000 սնանկության հատուկ հաշվին, մինչև հայտ ներկայացնելու պահը: Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը չի վերադարձվում: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ.044 66 66 63/: Լոտերի նկարագրությանը և աճուրդի մասնակցության կարգին մանրամասն ծանոթանալու համար անհրաժեշտ է ներբեռնել կից ներկայացված WORD ֆայլերը:
კონტაქტები
- ტელეფონი
- 37444666663
- ელფოსტა
- vardanyan.karavarich@mail.ru
- მისამართი
- ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ