ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Հովհաննես Վախթանգի Հովհաննիսյնաի /ս/գործ թիվ ՍնԴ/2899/04/23/ սնանկության վարույթում առկա գույքի առուրդ-վաճառքի վերաբերյալ

გამოქვეყნებულია: 03.11.2025, 15:35

19․11.2025թ. ժամը 12։00-ին ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 65ա շենք, 613 սենյակ հասցեում, (որը տեսաձայնագրվում է) պարտապան Հովհաննես Վախթանգի Հովակիմյանի թիվ ՍնԴ/2899/04/23 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Ելենա Մկրտչյանի կողմից, ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (այսուհետ՝ աճուրդի կանոնակարգ) կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի ներկայացվող գույքերի նկարագիրը հետևյալն է.
Լոտ 1․ ք․ Երևան, Էրեբունի Նոր Արեշի 42-րդ փողոց 50 բնակելի տուն /սեփականության վկայական 25122012-01-1756/, հարկայնությունը՝ 2 հարկ, կառուցման նյութ՝ տուֆ, միջհարկային ծածկը՝ ե/բ, պատերի շարվածքը՝ տուֆ քար, ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, ներքին բարձրություն մոտ 2,9 մետր, տանիքը քառալանջ, ծածկույթը՝ թերթաքար, ջրահեռացումը մասամբ կազմակերպված, մուտքի դարպասը մետաղական է, բնակելի տան 1-ին հարկի մուքի դուռը փայտե, միջսենյակային դռները մետաղապլաստե և փայտե, 2-րդ հարկի միջսենյակային դռները, փայտե են, պատուհանները մետաղապլաստե են։ Փողոցի կողմից ճակատային հատվածը պատված է բազալտե սալիկներով, մյուս կողմից պատված է ցեմենտ ավազե շաղախով։ Շինության հետնամասում գտնվում է բակը, որի հողային հատվածի մի մասը բետոնապատ է, բնակելի տան 1-ին և 2-րդ հարկերում առկա են առանձին սանհանգույց և լոգարան, կամունիկացիաները առկա են, շուկայական արժեքը կազմում է 58․600․000 /հիսունութ միլիոն վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ,

Լոտ 2 ․Ք․ Երևան, Նոր Նորքի 3-րդ միկրոշրջան թիվ 4 շենքի բակում գտնվող ավտոտնակ 107,6 քմ /սեփականության վկայական 2526721/,շենքի հիմք՝ ե/բ, շենքի պատերը՝ տուֆ քար ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, միջհարկային ծածկը՝ ե/բ, հարկերի քանակը՝ մեկ հարկ, տեղադրված է մետաղյա դարպաս, շուկայական արժեքը կազմում է 14․100․000 /տասնչորս միլիոն հարյուր հազար/ ՀՀ դրամ,
Լոտ 3․ ք․ Երևան, Նոր Նորքի 3-րդ միկրոշրջան թիվ 4 շենքի բակում գտնվող խորդանոց և նկուղ 69,3քմ /սեփականության վկայական 2526719/, շենքի հիմքը ՝ ե/բ, շենքի պատերը՝ տուֆ քար ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, միջհարկային ծածկը՝ միաձույլ ե/բ, հարկերի քանակը՝ 2 հարկ, 1-ին հարկ 37․3 քմ, նկուղ 32քմ, տեղադրված է մետաղյա դարպաս, շուկայական արժեքը կազմում է 7․250․000 /յոթ միլիոն երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ,
Լոտ 4․ ք․ Երևան, Նոր Նորքի 3-րդ միկրոշրջան թիվ 4 շենքի բակում գտնվող ավտոտնակ 30,4 քմ /սեփականության վկայական 2526722/, շենքի հիմքը՝ ե/բ, շենքի պատերը՝ տուֆ քար ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, ավտոտնակի հարկերի քանակը՝ մեկ հարկ, տեղադրված է մետաղյա դարպաս, շուկայական արժեքը կազմում է 5․100․000 /հինգ միլիոն հարյուր հազար/ ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 13.11.2025թ.՝ ժամը 18:00, կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն, և հայտատուին ուղղված՝ աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, թիվ 16041049618815 հ/համար)՝ որպես ստացող նշելով Հովհաննես Վախթանգի Հովակիմյանի սնանկության գործով կառավարիչ` Ելենա Մկրտչյան:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգով (տես նաև կանոնակարգի 6-9 կետերը):
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ:
Հայտը համարվում է աճուրդի կանոնակարգի խախտմամբ ներկայացված, և այն ներկայացնող հայտատուն աճուրդին մասնակցելու իրավունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից չի գրանցվում կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում։
Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Հայտատուն (նրա ներկայացուցիչը) պարտավոր է գրանցվելու համար կառավարչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը։
Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (mkrtchyanelena87@gmail.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

კონტაქტები

ტელეფონი
37477638123
ელფოსტა
mkrtchyanelena87@gmail.com
მისამართი
ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի պողոտա 65ա շենք, 613 սենյակ
Հովհաննես Վախթանգի Հովհաննիսյնաի /ս/գործ թիվ ՍնԴ/2899/04/23/ սնանկության վարույթում առկա գույքի առուրդ-վաճառքի վերաբերյալ — აუქციონები