Թիվ ՍնԴ/1333/04/23/ սնանկության գործով պարտապան «ԴԵՈՒՍ էՔՍ»ՍՊԸ-ին պատկանող շարժական գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
19.09.2025թ. ժ.13.00-ին «ԴԵՈՒՍ էՔՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով հայտարարված գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
11.11.2025թ. ժ.15.00-ին թիվ ՍնԴ/1333/04/23 սնանկության գործով սնանկ ճանաչված «ԴԵՈՒՍ էՔՍ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի (աճուրդի կազմակերպիչ) կողմից ք. Երևան, Սեբաստիա 37, 1-ին հարկ, 2 սենյակ հասցեում կանցկացվի պարտապան «ԴԵՈՒՍ էՔՍ» ՍՊԸ-ին պատկանող գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Աճուրդի է ներկայացվում «ԴԵՈՒՍ էՔՍ» ՍՊԸ-ին պատկանող հետևյալ գույքը.
Լոտ 1 - Հսկիչ դրամարկղային մեքենա 1 հատ PAX օգտագործված, մեկնարկային գինն է 25.000 ՀՀ դրամ:
Լոտ 2- Գրասեղան սպիտակ 4 հատ օգտագործված մեկնարկային գինն է 34.000 Հ Հ դրամ:
Լոտ 3 Պահարան սպիտակ առանց դռների 1հատ օգտագործված, մեկնարկային գինն է 3700 ՀՀ դրամ:
Լոտ 4 Տպիչ 2 հատ Hewlett Packard LaserJet 1100 օգտագործված , մեկնարկային գինն է 7400 ՀՀ դրամ:
Լոտ 5 Աթոռ շարժական կապույտ 8 հատ օգտագործված մեկնարկային գինն է 22.000 ՀՀ դրամ:
Լոտ 6 Սեղան 1 հատ օգտագործված, մեկնարկային գինն է 7000 ՀՀ դրամ:
Լոտ 7 Աթոռ շարժական սպիտակ 6 հատ, մեկնարկային գինն է 25.000 ՀՀ դրամ:
Լոտ 8 Փափուկ բազկաթոռ/պարկաթոռ 2 հատ 2 օգտագործված, մեկնարկային գինն է 10.300 ՀՀ դրամ:
Լոտ 9 Բջջային հեռախոս 7 հատ VIDA օգտագործված մեկնարկային գինն է 1900 ՀՀ դրամ:
Լոտ 10 Դիմակ բժշկական 900 հատ KN95 նոր , մեկնարկային գինն է 35.200 ՀՀ դրամ:
Լոտ 11 Բախիլ զույգ 200 նոր մեկնարկային գինն է 770 ՀՀ դրամ:
Լոտ 12 Թղթե տոպրակ 4 լիտր 40 հատ նոր, մեկնարկային գինն է 520 ՀՀ դրամ:
Լոտ 13 Բժշկական պայուսակ 2 հատ Tesler TCB-1422 օգտագործված մեկնարկային գինն է 12.000 ՀՀ դրամ:
Լոտ 14 Արյան հանձնման համար ձեռքի տակի բարձիկ 3 հատ նոր, մեկնարկային գինն է 390 ՀՀ դրամ:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով: Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգ:
Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 5 աշխատանքային օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար։
Հայտում պետք է նշվեն.
Հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները,
Հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները,
Պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը),
Աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը,
Կառավարչի անունը, ազգանունը,
Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը։
Հայտը ստորագրվում է հայտատույի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից։
Հայտին կից ներկայացվում են.
Լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարութունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը,
Լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը,
Լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազոր անձի միջոցով,
Իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները,
Անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները,
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը։
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ՝ ՀՀ արդարադատության նախարարի (այսուհետ՝ նախարար) գրավոր հանձնարարությամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ՝ աճուրդի մասնակից չհամարվող անձ)։ Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարիչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստափուղթը, իսկ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը։ Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները պետք է վճարվեն ,,Ամիօ Բանկ,, ՓԲԸ ում բացված «ԴԵՈՒՍ էՔՍ» ՍՊԸ -ի թիվ 1150015726236296 սնանկության հատուկ հաշվին։Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10/տաս/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ։ Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Խ.Ղահրամանյանին (հեռ. (091) 48-40-05։
კონტაქტები
- ტელეფონი
- 37491484005
- ელფოსტა
- xachaturlaw@gmail.com
- მისამართი
- ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՇԱՀՈՒՄՅԱՆ 16 Փ. 80