«Վաբա» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող թվով 84 միավոր շարժական գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
24.10.2025թ. ին նշանակված «Վաբա» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը ապահովվելու նպատակով սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
12.11.2025թ ժամը 12:00-ին «Վաբա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից Երևան քաղաքի Արշակունյաց 5 շենքի, 109 դահլիճում կանցկացվի «Վաբա» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող թվով 84 միավոր շարժական գույքի աճուրդ` բաց դասական եղանակով առանձին լոտերով: Աճուրդը անցկացվելու է ՀՀ Արդարադատության նախարարի 16.02.2020թ.,թիվ 116-ն հրամանի կարգով : «Վաբա» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող թվով 84 միավոր շարժական գույքը, այդ թվում սարքավորումները, պատրաստի արտադրանքները, հումքերը, խոհանոցային պարագաները կենցաղային ապրանքները և սև մետաղե ջարդոնը ենթակա է իրացման 84 առանձին լոտերով: Ներքոհիշյալ գույքից 1-48 լոտերի գույքերը գտնվում են ք. Վանաձոր Գործարանային 1 հասցեում, իսկ 49-84 լոտերի գույքերը գտնվում են ք Վանաձոր Թումանյան 12 հասցեում: «Վաբա» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող թվով 84 միավոր շարժական գույքերի՝ սարքավորումները, պատրաստի արտադրանքները, հումքերը, խոհանոցային պարագաները կենցաղային ապրանքները և սև մետաղե ջարդոնի ցանկը, ինչպես նաև մեկնարկային գները ներկայացված է կցված ֆայլով:
Կայքում հայտարարության նիշերի սահմանափակմամբ պայմանավորված՝ հայտարարությունը կցվում է ֆայլով։
კონტაქტები
- ტელეფონი
- 37491407915
- ელფოსტა
- mayis.hayrapetyan.2015@mail.ru
- მისამართი
- ք.Երևան, Արշակունյաց պող.5, 416 սենյակ