Հրանտ Արամի Սիմոնյանի սնանկության գործով գույքը հրապարակային կրկնակի սակարկություններով վաճառելու մասին
17.10.2025թ-ին Հրանտ Արամի Սիմոնյանի սնանկության գործով նշանակված գույքի աճուրդային վաճառքը չի կայացել՝ մասնակիցների բացակայության պատճառով:
18.11.2025թ-ին ժամը 15:20-ին սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 107 սենյակ հասցեում կանցկացվի Հրանտ Արամի Սիմոնյանի թիվ ԱՐԴ/0018/04/11 սնանկության գործով պարտապանին պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնակի աճուրդային վաճառք՝ նախկինի համեմատ 10% իջեցված գնով՝ երկու լոտով.
ԼՈՏ-1. ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ գյուղում գտնվող ընդհանուր 0,6 հա մակերեսով վարելահողի առանձնացված բաժնեմաս՝ 0,1 հա մակերեսով, որը պատկանում է պարտապան Հրանտ Արամի Սիմոնյանին: Համաձայն միասնական վկայականի, հողամասի սկզբնական տվյալներ հետևյալն են. կադաստրային ծածկագիրը՝ 04-027-120-132, մակերեսի չափը՝ 0,6 հա, նպատկային նշանակությունը՝ գյուղատնտեսական, իրավունքի տեսակը՝ սեփականություն, վկայական՝ 0181648, տրվ․19.08.2000թ: Միասնական գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանումում էր Հրանտ, Մարինե, Արմինե, Ալվինա, Անուշ և Հարություն Սիմոնյաններին: ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.03.2016թ վճռով կատարվել է Հրանտ Սիմոնյանի 1/6 բաժնեմասի առանձնացում, որը կազմում է 0,1 հա: Լոտի առանձնացված բաժնեմասի մեկնարկային գինը կազմում է 201,270 ՀՀ դրամ:
ԼՈՏ-2. ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ գյուղում գտնվող ընդհանուր 0,24 հա մակերեսով վարելահողի առանձնացված բաժնեմաս՝ 0,04 հա մակերեսով, որը պատկանում է պարտապան Հրանտ Արամի Սիմոնյանին: Համաձայն միասնական վկայականի, հողամասի սկզբնական տվյալներ հետևյալն են. կադաստրային ծածկագիրը՝ 04-027-103-063, մակերեսի չափը՝ 0,24 հա, նպատկային նշանակությունը՝ գյուղատնտեսական, իրավունքի տեսակը՝ սեփականություն, սեփականության միասնական վկայական՝ 0181649, տրվ․19.08.2000թ: Միասնական գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանումում էր Հրանտ, Մարինե, Արմինե, Ալվինա, Անուշ և Հարություն Սիմոնյաններին: ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.03.2016թ վճռով կատարվել է Հրատ Սիմոնյանի 1/6 բաժնեմասի առանձնացում, որը կազմում է 0,04 հա: Լոտի առանձնացված բաժնեմասի մեկնարկային գինը կազմում է 94.970 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է.
աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ այն է. ո΄չ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 1%-ի չափով (բայց ոչ ավել, քան 200․000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5%-ի չափով, որոնք մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված սնանկության գործով թիվ 2477601142120010 հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին::
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10.000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։ Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում պարտավորությունների մարման նպատակով բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 (յոթ) օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պ. Սևակի 3, հեռ. 094 348664) կամ էլեկտրոնային փոստով (henrik.martikyan@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչ Հ. Մարտիկյանին:
კონტაქტები
- ტელეფონი
- 37494348664
- ელფოსტა
- henrik.martikyan@mail.ru
- მისამართი
- Արարատի մարզ, գ. Գոռավան, Պ. Սևակի 3