«Սևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
29.05.2026թ.-ին ժամը 15:30-ին «Սևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից, Երեան քաղաքի, Արշակունյաց փողոցի, 5 շենքի, թիվ 109 դահլիճում կանցկացվի «Սևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը բաց դասական եղանակով հինգ առանձին լոտով: Աճուրդը անցկացվելու է ՀՀ Արդարադատության նախարարի 16.02.2020թ.,թիվ 116-ն հրամանի կարգով:
ԼՈՏ 1-ին իրենից ներկայացնում է «Սևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքով պատկանող՝ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքում գնշտնվող 1 միավոր շարժական գույք՝ տնակ, չափսերը՝ 3X6, օգտագործված, մեկնարկային գինը՝ 920.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ 2-րդ իրենից ներկայացնում է «Սևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքով պատկանող՝ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքում գնշտնվող 1 միավոր շարժական գույք՝ տնակ, չափսերը՝ 3X9, օգտագործված, մեկնարկային գինը՝ 1.310.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ 3-րդ իրենից ներկայացնում է «Սևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքով պատկանող՝ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքում գնշտնվող 1 միավոր շարժական գույք՝ տնակ, չափսերը՝ 3X9, օգտագործված, մեկնարկային գինը՝ 1.310.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ 4-րդ իրենից ներկայացնում է «Սևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքով պատկանող՝ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքում գնշտնվող 2 միավոր շարժական գույք՝թվով 2 տնակ միացված իրար, յուրաքանչյուրի չափսերը՝ 3X9, օգտագործված, մեկնարկային գինը՝ 2.620.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ 5-րդ իրենից ներկայացնում է «Սևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքով պատկանող՝ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք Սևան , Ձկնորսների 11 հասցեում գնշտնվող 1 միավոր շարժական գույք՝ տրանսպորտային միջոց, Մակնիշը ZIL, տիպը՝ MMZ-4502, համարանիշը՝ 010 OO 10, տրանսպորտային միջոցից առկա է միայն խցիկը, հաշվառման ամսաթիվը՝11.11.2004թ, մեկնարկային գինը՝ 70.000 ՀՀ դրամ: Ծանոթություն աճուրդի ներկայացված գույքերը գտնվում է պարտապանի մոտ: Գույքի՝լոտ 5-ի պետական գրանցման ծախսերը կատարվում է գնորդի կողմից։ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Մասնակցության վճարը չպետք է գերազանցի ՀՀ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արդշինբանկ>> ՓԲԸ Շ/Մ բացված «Սևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի սնանկության հ/հ 2473602556700100: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձիք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ ք. Երևան Ե. Օտյան 53/2: Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձիք, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար՝ վերը նշված Հ/Հ, որի չափը չի կարող գերաղանցել նվազագույն աշխատավարձի տասնապատիկը: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել «Սևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5շ. 416 սենյակ:
კონტაქტები
- ტელეფონი
- 37491407915
- ელფოსტა
- mayis.hayrapetyan.2015@mail.ru
- მისამართი
- ք.Երևան, Արշակունյաց պող.5, 416 սենյակ