ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Թիվ ՍնԴ/3074/04/22 սնանկության գորոծով պարտապան Վասիլ Անդրանիկի Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյանը հրավիրում է աճուրդի

გამოქვეყნებულია: 15.10.2025, 17:34

Թիվ ՍնԴ/3074/04/22 սնանկության գորոծով ՀՀ Սնանկության դատարանի /դավատոր՝ Ա․Չիչոյանի/ 14․09․2023թ-ի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշմամբ օտարման ենթակա պարտապան Վասիլ Անդրանիկի Առաքելյանին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը․
ԼՈՏ 1․ ՀՀ Շիրակի մարզ գյուղ Ղարիբջանյան 3-րդ փողոց թիվ 1 հասցեում գտնվող բնակելի տուն։ Տարածագնահատման գոտին՝ 13-րդ գոտի, Գույքի նկարագիրը՝ Հողամասի մակերեսը՝ 3890 քմ, նպատակային նշանակությունը՝ տնամերձ,
բնակելի տան նկարագիրը՝ 2 հարկանի քարե շինություն, ընդհանուր մակերեսը 214,84 քմ, տանիքը՝ ազբոշիֆեր փայտյա կավարամածով, դրսի դուռը մետաղական դարպաս և մետաղապլաստե, պատուհանները մետաղապլաստե։ Ինժեներական ցանցերը, կոմունիկացիաները՝ Էլեկտրոմատակարարում, գազամատակարարում, ջրամատակարարում, ջեռուցման համակարգ: Անասնաշենք՝ 48․88 քմ, 1 հարկանի քարաշեն շինություն, տանիքը՝ թերթաքար։ Օժանդակ շինություն՝ 31,08քմ, 1 հարկանաի քարաշեն շինություն, տանիքը՝ թերթաքար:
Համատեղ սեփականության իրավունքով պատկանում է պարտապան Վասիլ Առաքելյանին։
Վերոնշյալ գույքը գրավի առարկա է հանդիսանում «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում։
Լոտի մեկնարկային արժեքը՝ 10 215 477 ՀՀ դրամ

 Աճուրդի կազմակերպչի անվանումը՝ թիվ ՍնԴ/3074/04/22 սնանկության գորոծով պարտապան Վասիլ Անդրանիկի Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյան․
 Աճուրդի անցկացման վայրը՝ ք․Երևան, Արշակունյաց պող․ 5 թիվ 109 սենյակ
 Նախորդ նշանակված աճուրդը չի կայացել, հայտ չլինելու պատճառով․
 Աճուրդի անցկացման օրը և ժամը՝ 2025թ-ի նոյեմբերի 03-ին ժամը 12։30-ին ․
 Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք ինչպես նաև համայնքները, որոնք աճուրդի մասին հրապարակային ծանուցման պահից, մինչև աճուրդի բացմանը նախորդող 5-րդ աշխատանքային օրը՝ մինչև ժամը 16։00-ն, ներկայացրել են աճուրդի մասնակցության հայտ։
 Աճուրդի մասնակցության հայտերի ներկայացնելը և պայմանները
Աճուրդին կարող են մասնակցել այն անձինք ովքեր, վաճառվող լոտի նկատմամբ կարող են ունենալ սեփականության իրավունք, ինչպես նաև աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00-ն ներակայացրել է հայտ ՝ ՀՀ սնանկության դատարան (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2), աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով:
 Աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերն են՝
 ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
 Մասնակցության վճարը հավաստող անդորրագրերը, որը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսը բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ տոկոսը:
 Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը սահմանվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը՝ 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
 Աճուրդի մասնակցության վճարը, նախավճարը և ներկա գտնվելու վճարը վճարվում են անկանխիկ եղանակով Վասիլ Առաքելյանի սնանկության հատուկ հաշվին՝ ՓԲԸ 16043047000712 «ՎՏԲ-Հայաստան բանկ»։
 Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ կից փաստաթղթերով ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
 Մասնակիցները վաճառվող լոտերին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացման նախորդ օրը, ընկած ժամանակահատվածում զանգահարել 099191410 հեռախոսահամարով և/կամ նամակ գրելով Arthur.apikyan@gmail.com էլեկտրոնային փոստին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ց մինչև 17։00ն։
 Աճուրդի կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում լոտի/լոտերի/ որակի ֆիզիակակն վիճակի համար։ Աճուրդում գործում է հետևյալ սկզբունքը՝ աճուրդի մասնակիցը տեսել համաձայնել է և չի առաջնորդվել միայն հայտարարության մեջ նշված նկարագրությամբ։
 Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
 Աճուրդի հաղթողը պարտավոր է տասնօրյա ժամկետում մուծել լոտի վաճառքի գինը` նվազեցնելով նախավճարի չափը: Սահմանված ժամկետում վճարումը կատարելուց հետո՝ տասնօրյա ժամկետում աճուրդի հաղթողը դիմում է կառավարչին`լոտի առուվաճառքի պայմանագիրը կնքելու նպատակով։
 Եթե աճուրդին մասնակցելու իրավունք ստացած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա աճուրդի ավարտից հետո նրա նախավճարը 10 օրյա ընթացքում վերադարձվում է, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
 Աճուրդում հաղթող ճանաչվելու, սակայն վաճառքի գինը սահմանված ժամկետում չմուծելու դեպքում նախապես վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
 Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել 099191410 հեռախոսահամարով և/կամ նամակ գրելով Arthur.apikyan@gmail.com էլեկտրոնային փոստին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ց մինչև 17։00-ն։
 Ուշադրություն․ Աճուրդի ընթացքը կարող է տեսաձայնագրվել։

Աճուրդի կազմակերպիչ՝
Վասիլ Առաքելյանի սնանկության գործով կառավրիչ Ա․ ԱՊԻԿՅԱՆ

კონტაქტები

ტელეფონი
37499191410
ელფოსტა
arthur.apikyan@gmail.com
მისამართი
ՀՀ, ք․ Երևան, Արագածի 57
Թիվ ՍնԴ/3074/04/22 սնանկության գորոծով պարտապան Վասիլ Անդրանիկի Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյանը հրավիրում է աճուրդի — აუქციონები