Թիվ ՍնԴ/2951/04/20 սնանկության գործի շրջանակներում թիվ ՍնԴ/0104/02/24 քաղաքացիական գործով վճռի հիմքով անշարժ գույքի բաց դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի հավելմամբ, աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
Թիվ ՍնԴ/2951/04/20 սնանկության գործով 12.08.2021թ. վճռով սնանկ ճանաչված Արա Ժորայի Սուքիասյանի թիվ ՍնԴ/0104/02/24 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիմքով համատեղ սեփականության իրավունքով պատկանող թվով 1 /մեկ/ անշարժ գույքի 2025թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 15:30-ին նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով:
Թիվ ՍնԴ/2951/04/20 սնանկության գործով սնանկ ճանաչված պարտապան Արա Ժորայի Սուքիասյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից, 2025թ. նոյեմբերի 04-ին, ժամը 17:00-ին, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի /դատավոր՝ Ա․ Խաչատրյան/ 12.08.2021թ. թիվ ՍնԴ/2951/04/20 վճռով սնանկ ճանաչված պարտապան Արա Ժորայի Սուքիասյանի թիվ ՍնԴ/2951/04/20 սնանկության գործի շրջանակներում թիվ ՍնԴ/0104/02/24 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիմքով համատեղ սեփականության իրավունքով պատկանող թվով 1 /մեկ/ անշարժ գույքի աճուրդային վաճառքը՝ ներկայացված 1 /մեկ/ լոտով՝ ըստ կցված էլեկտրոնային ֆայլում ներկայացված մեկնարկային գնի:
Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո հաջորդ աճուրդին՝ կրկնաճուրդին, անշարժ գույքի մեկնարկային գինը /արժեքը/ նվազեցվելու է լոտի արժեքի /գնի/ նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 /տասը/ տոկոսի չափով:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ Արա Ժորայի Սուքիասյանի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474402512360000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով, աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով՝ ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի 16 հունիսի 2025թ. թիվ 374-Ն հրամանով ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հրամանով սահմանված կարգավորումների:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ սնանկության գործով կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով կամ սնանկության գործով կառավարչին տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե, որին կուղարկվի հայտը: Էլեկտրոնային հաղորդագրության ձևաչափը նախընտրելի է: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին՝+374 96 224 228 հեռախոսահամարով կամ հաղորդագրությունը ուղարկել armen.matevosyan@lawconsult.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեով:
კონტაქტები
- ტელეფონი
- 37441224254
- ელფოსტა
- armen.matevosyan@lawconsult.am
- მისამართი
- -