ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

«ՌՈԶԱ-ԱՆԻ» ՍՊԸ -ի սնանկության վարույթի շրջանակներում գույքի աճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

გამოქვეყნებულია: 07.10.2025, 16:27

2025թ․ հոկտեմբերի 30-ին, ժամը՝ 15։00-ին ք. Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 109 սենյակ հասցեում, պարտապան «ՌՈԶԱ-ԱՆԻ» ՍՊԸ -ի թիվ ՍնԴ/2770/04/20 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Վարազդատ Ասատանի կողմից կանցկացվի աճուրդ՝ հետևյալ լոտով՝
Լոտ 1։ ՀՀ, ք. Կոտայքի մարզ, Ջրվեժ համայնք, այգեգործական տարածք 8, թիվ 24 այգետնակ՝ սեփականության վկայականի N 2506817, սեփականատեր՝ Եղիշե Գառնիկի Հարությունան։ գրանցված իրավունքը՝ գրավ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում։
Հողամասի տվյալները: կադաստրային ծածկագիր՝07-057-0205-0016, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 525 քմ, երկրաչափական տեսքը՝ուղանկյունաձև, փողոցի կողմից 18մ ,կատուցապատման չափորոշիչները միջին, իրավունքի տեսակը՝ սեփականություն,
Շինության տվյալները: նպատակային նշանակությունը՝ բնակելի, բնութագիրը ըստ առանձին շինությունների՝
կադաստրային ծածկագիր՝ 07-057-0205-0016-001,տեսակը՝ այգետնակ, մակերեսը՝ 170.85 քմ., իրավունքի տեսակը՝ սեփականություն,
կադաստրային ծածկագիր՝ 07-057-0205-0016-002, տեսակը՝ խորդանոց, մակերեսը՝ 4.6 քմ., իրավունքի տեսակը՝ սեփականություն:
Այգետնակի բնութագիրը՝ hարկայնությունը՝ 1 հարկ կիսանկուղով և ձեղնահարկով, կառուցման տարեթիվը՝ 1988թ., կառուցման նյութը՝ տուֆը, տանիքի նյութը՝ թերթաքար/շիֆեր/, արտաքին հարդարումը՝ առանց հարդարման։
Կիսանկուղի բնութագիրը՝ կառուցման նյութը՝ երկաթաբետոն, միջհարկայաին նյութը՝ երկաթաբետոն, միջհարկային բարձրությունը՝ 2.75մ։
1-ին հարկ՝ կառուցման նյութը՝ տուֆ, միջհարկայաին նյութը՝ երկաթաբետոն, միջհարկային բարձրությունը՝ 2.75մ։
Ձեղնահարկ՝ կառուցման նյութը՝ տուֆ, միջհարկայաին նյութը՝ երկաթաբետոն, միջհարկային բարձրությունը՝ 1.15-2.6մ։
Շենքի ընդհանուր տեխնիկական վիճակը՝բավարար։
Գույքի շուկայական արժեքը կազմում է 39.200.000 /երեսունինը միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ։

Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 23.10.2025թ., ժամը՝ 18:00-ն, կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սույն աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան, որն էլ համարվում է սույն աճուրդի կանոնակարգը: Կայքում հայտարարության նիշերի սահմանափակմամբ պայմանավորված՝ վերոնշյալ կարգին համապատասխան հայտարարությունը կցվում է ստորև։

კონტაქტები

ტელეფონი
37494187008
ელფოსტა
varazdatasatryan@mail.ru
მისამართი
ք. Երևան, Մաշտոցի պող. 13, 1-ին հարկ, 2-րդ սենյակ

თანდართული ფაილები

«ՌՈԶԱ-ԱՆԻ» ՍՊԸ -ի սնանկության վարույթի շրջանակներում գույքի աճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն — აუქციონები