ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Հայտարարություն Թաթուլ Սողոմոնյանին/սնանկ. գործ թիվ ՍնԴ/3630/04/22/ սեփականության իրավունքով պատկանող՝ գույքը աճուրդով վաճառելու մասին

გამოქვეყნებულია: 03.10.2025, 20:56

26.09.2025թ նշանակված աճուրդ վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով: 27.10.2025թ ժամը 12:30-ին ք.երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք, 1-ին հարկ, թիվ 109 սենյակ հասցեի շենքում կանցկացվի` թիվ ՍնԴ/3630/04/22 սնանկության գործով՝ Թաթուլ Սողոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող՝ գույքի աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով՝/գնի ավելացման/, նախորդ աճուրդի մեկնարկային գնի նկատմամբ 5 տոկոս նվազեցված արժեքով, հետևյալ լոտով
Լոտ- 1. Աճուրդի է դրվում պարտապանին սեփականության իրավունքով պատկանող՝ գույքը այն է՝ ՀՀ Արարատի մարզ, համայնք Արարատ ք. Սուրբ Ամենափրկչի փողոց 28/3շ հասցեում գտնվող առևտրի սրահ 25,3քմ մակերեսով, հողամաս 0,00322հա՝ նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման: /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2388683/ Լոտի մեկնարկային գինն է 1.380.306 ՀՀ դրամ£
Գույքի վրա առկա են կիրառված արգելանքներ և սահմանափակումներ,:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ այն է. 20.10.2025թ ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտում լրացվում է նաև հայտատուի էլեկտոնային փոստի հասցեն, աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով: Հայտատուն հայտում նշում է կատարում նաև այն մասին, որ տեղեկացված է, որ ծանուցումներն և փաստաթղթերը ուղարկվելու են հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին և որ դա համարվում է պատշաճ ծանուցում/հանձնում/: Հայտատուն կրում է իր կողմից տրամադրված էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ուղարկած ծանուցումները չկարդալու անբարենպաստ հետևանքները: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000, դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Կոնվերսբանկ» ՓԲԸ, հ/հ 19300478728200)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը:, Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 (յոթ) օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (haroyan1971@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին:

კონტაქტები

ტელეფონი
37455131313
ელფოსტა
haroyan1971@mail.ru
მისამართი
ԱՐԱՐԱՏ, ՓՈՔՐ ՎԵԴԻ, ԱՆԴՐԱՆԻԿԻ Փ., 4,
Հայտարարություն Թաթուլ Սողոմոնյանին/սնանկ. գործ թիվ ՍնԴ/3630/04/22/ սեփականության իրավունքով պատկանող՝ գույքը աճուրդով վաճառելու մասին — აუქციონები