ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Արմեն Օչինյանին համասեփականության իրավունքով պատկանող բնակարանի 1/3 բաժնեմասի գնման մասին

გამოქვეყნებულია: 02.10.2025, 16:28

ԾԱՆՈւՑՈւՄ

ՀՀ սնանկության դատարանի 08.07.2021թ. թիվ ՍՆԴ/1439/04/21 Արմեն Գագիկի Օչինյանը / հասցեն` ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Գարեգին Նժդեհի 3/36/ ճանաչվել է սնանկ: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Նույն դատարանի 25.10.2024թ. որոշմամբ Արմեն Օչինյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Աղասի Արսենյանը:
Սնանկության վարույթում կատարված հարցումների արդյունքում պարզվել է, որ պարտապան Արմեն Օչինյանին համասեփականության իրավունքով պատկանում է ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Գ. Նժդեհի 3/36 հասցեում գնվող 57,7 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը /սեփականության իրավունքի թիվ 1659921 վկայական, տրված 31.03.2003թ./: Հարցման արդյունքում պարզվել է, որ բնակարանի համասեփականատերերն են նաև Գագիկ Օչինյանը և Կիմա Առաքելյանը: Համաձայն ,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1.1 մասի ծանուցում եմ Ձեզ այն մասին, որ Դուք հանդիսանալով վերոհիշյալ բնակարանի 3 համասեփականատերերից մեկը, իրավունք ունեք գնել պարտապան Արմեն Օչինյանին համասեփականության իրավունքով պատկանող բնակարանի 1/3 բաժնեմասը: Քանի որ գնահատման օրվա` 21.02.2025թ. դրությամբ ՀՀ Լոռումարզ, ք. Ստեփանավան, Գարեգին Նժդեհի 3/36/ հասցեում գտնվող բնակարանի շուկայական արժեքը գնահատվել է ,,Այ Էքպերտ,, ՍՊԸ-ի կողմից և նրա շուկայական արժեքը կազմել է 7.250.000 ՀՀ դրամ, ուստի դուք Պարտապան Արմեն Օչինյանին պատկանող 1/3 բաժնեմասը կարող եք գնել 2.416.667 ՀՀ դրամով: Միաժամանակ տեղեկացնում են Ձեզ, որ բնակարանը հանդիսանում է Պարտապան Արմեն Օչինյանի միակ կացարանը և Արմեն Օչինյանը օգտվում է կառավարության թիվ 808-Ն որոշմամբ սահմանված արտոնությունից: Իսկ այդ որոշումը ասում է. << Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը համաձայն 13.07. 2017թ. թիվ 808- Ն որոշման սահմանված է 4.900.000 ՀՀ դրամ >>, ուստի որոշմամբ սահմանված 4.900.000 ՀՀ դրամի 1/3 մասը`1.633.333 ՀՀ դրամը անձենմխելի է և այն պատկանում է Արմեն Օչինյանին : Այսպիսով, եթե Դուք հայտնում եք պատրաստակամություն ձեռք բերելու բնակարանի 1/3 բաժնեմասը 2.416.667 ՀՀ դրամով, ապա դրանից Արմեն Օչինյանին կվերադարձվի 1.633.333 ՀՀ դրամը, իսկ տարբերությունը` 783.334 ՀՀ դրամը / 2.416.667 -1.633.333 =783.334 /, կուղղվի Արմեն Օչինյանի Բանկերի նկատմամբ ունեցած պարտավորությունների մարմանը : Գումարը Պարտապանին ետ կվերադարձվի Ձեր կողմից մուծումը համապատասխան հաշվին կատարելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Այսպիսով առաջարկում եմ Ձեզ գնել Արմեն Օչինյանին համասեփականության իրավունքով պատկանող ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Գ. Նժդեհի 3/36 հասցեում գտնվող 57,7 քմ ընդհանուր մակերեսով բնակարանի 1/3 բաժնեմասը 2.416.667 ՀՀ դրամով /որից Արմեն Օչինյանին հետ կվերադարձվի 1.633.333 ՀՀ դրամը/ : Եթե համասեփականատերերից որևէ մեկը, կամ երկուսը միասին ցանկություն են հայտնում ձեռք բերել նշված գույքի 1/3 բաժնեմասը վերը նշված գնով, ապա նա/նրանք պարտավոր են սույն ծանուցումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում որպես ապացույց սնանկության գործով կառավարչին ներկայացնել առաջարկված գնի չափով ,,Հայբիզնեսբանկ,, ՓԲ ընկերությունում Արմեն Օչինյանի անունով բացված սնանկության հատուկ 1150013744184192 հաշվին մուտքագրված լինելու վերաբերյալ ապացույց /բանկի մուծման անդորագիր/: Այդ դեպքում իմ կողմից կտեղեկացվեն պարտապանն ու պարտատերերը և դատարան կներկայացվի գույքի 1/3 բաժնեմասը ուղղակի վաճառքով օտարելու թույլտվություն ստանալու մասին միջնորդություն:
Եթե պարտապանի բաժնեմասը առաջարկված գնով գնելու մասին սույն ծանուցումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում համասեփականատերերից որևէ մեկը ցանկություն չհայտնի պարտապանի բաժնեմասը գնելու վերաբերյալ կամ չներկայացնի ապացույց կառավարչի առաջարկած վաճառքի գնի չափով գումարը սնանկության վերը բերված հատուկ հաշվեհամարին մուտքագրված լինելու վերաբերյալ, ապա իմ կողմից հայցադիմում կներկայացվի սնանկության գործը վարող դատարան`բնակարանի պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ առանձնացման անհնարության դեպքում բնակարանը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու և վաճառքից ստացված գումարը համասեփականատերերի միջև իրենց բաժիններին համապատասխան բաշխելու պահանջի մասին:
Անբաժանելի բնակարանի հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին դատարանի վճիռը հիմք կհանդիսանա հիշյալ գույքը կառավարչի կողմից հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու համար:

კონტაქტები

ტელეფონი
37498401477
ელფოსტა
arsenyan.1954@mail.ru
მისამართი
ք.Երևան, Արցախի 57
Արմեն Օչինյանին համասեփականության իրավունքով պատկանող բնակարանի 1/3 բաժնեմասի գնման մասին — აუქციონები