ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Հայտարարություն

გამოქვეყნებულია: 02.10.2025, 13:36

Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` աճուրդն անցկացնելու օրվանից 5/հինգ/ օր առաջ, կարող են աճուրդին մասնակցելու հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում - անձնագրի պատճենը՝ հայտում նշելով հայտատուի անունը, հայրանունը, ազգանունը, ծանուցման հասցեն, հեռախոսահամարը /կոնտակտային տվյալները/, էլեկտրոնային հասցեն, գործի համարը և կառավարչի անուն ազգանունը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում – պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները՝ հայտում նշելով հաշվառման հասցեն /ծանուցման հասցեն/, ՀՎՀՀ –ն, հեռախոսահամարը /կոնտակտային տվյալները/, էլեկտրոնային հասցեն, գործի համարը և կառավարչի անուն ազգանունը:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը /անդորրագրերը/: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի համապատասխանաբար 1% /բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը/, իսկ նախավճարը կազմում է համապատասխան լոտի մեկնարկային գնի 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի «Յունի բանկ»ԲԲԸ Նոր-Նորք մասնաճյուղում բացված հ/h 24126044329600 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 10 /տաս/ օրվա ընթացքում սնանկության հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը), հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը:
-Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, որոնք աճուրդին ներկա գտնվելու համար սույն հայտարարությունում սահմանված ժամկետում՝ աճուրդն անցկացնելու օրվանից հինգ օր առաջ, ispmayis@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկում են դիմում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին`նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, հայրանունը,ազգանունը, ծանուցման հասցեն, էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը /կոնտակտային տվյալները/: Դիմումին կցվում է անձը հավաստող փաստաթղթի պատճեն:
Աճուրդները անցկացվում են՝
ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով նախատեսված կարգի համաձայն:
Գույքի գրանցման հետ կապված և մնացած բոլոր ծախսերը ու վճարումները, ինչպես նաև մնացած բոլոր գործողությունները և ծախսերը կատարվում են գնորդի հաշվին և գնորդի կողմից:Լոտն ուսումնասիրել, աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել /նախօրոք պայմանավորվել/` (099) 12-68-68 թիվ ԼԴ/0039/04/14 սնանկության գործով կառավարիչ՝ Ա.Իսպիրյանին:

კონტაქტები

ტელეფონი
37499126868
ელფოსტა
ispmayis@mail.ru
მისამართი
-Երևան, Նանսենի 19-124
Հայտարարություն — აუქციონები