ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Գործ թիվ ՍնԴ/0542/04/25 սնանկության գործով պարտապան Արփիկ Խաչատրյանին և երրորդ անձ գրավատու Արման Թադևոսյանին և Ազնավուր Թադևոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և ,,Արդշինբանկ,, ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդի մասին

გამოქვეყნებულია: 30.09.2025, 19:27

26.09.2025թ. ժամը 16.00-ին Արփիկ Խաչատրյանի սնանկության գործով հայտարարված գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
24.10.2025թ. ժամը 16.00-ին Թիվ ՍնԴ/0542/04/25 սնանկության գործով սնանկ ճանաչված Արփիկ Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի (աճուրդի կազմակերպիչ) կողմից ք. Երևան, Սեբաստիա 37, 1-ին հարկ, 2 սենյակ հասցեում կանցկացվի պարտապան Արփիկ Խաչատրյանին և երրորդ անձ գրավատու Արման Թադևոսյանին և Ազնավուր Թադևոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և ,,Արդշինբանկ,, ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Աճուրդի է ներկայացվում ստորև նշված հետևյալ գույքը.
Լոտ 1՝ Վայոց Ձորի մարզ, գյուղ Կեչուտ հասցեում գտնվող հողամասը՝ 22.829քմ մակերեսով /ըստ վկայականի/, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական,գործառնական նշանակությունը՝ գյուղ. գործունեության հողամասը: Հողամասը գտնվում է Վայոց Ձորի մարզ, գյուղ Կեչուտում՝ զբաղեցնում է 22.829քմ մակերես: Հողամասը գտնվում է Ջերմուկ քաղաքի ձախ հատվածում գտնվող լեռան լանջին, ունի մեծ թեքություն և անջրդի է, ճանապարհը գրունտային է, գտնվում է բավարար վիճակում: Հողամասի տրանսպորտային մատչելիությունը՝ գրունտային բավարար, տարածաշրջանի գրավչությունը միջին, դիրքը՝ միջինից վատ/ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1492071, կադաստրային ծածկագիր՝ 10-002-0418-0009/:Արփիկ Խաչատրյանին, Արման Թադևոսյանին և Ազնավուր Թադևոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով սեփականության իրավունքով պատկանող և ,,Արդշինբանկ,, ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույք:Լոտի մեկնարկային գինն է 2.394.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ։ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը, բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, գ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։ Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման Պարտապանի սնանկության գործով «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474205622630009 սնանկության հատուկ հաշվին, և դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը պետք է աճուրդի մասնակցության հայտ(եր)ին կից ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան (ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2) սահմանված ժամկետում: Հայտում պետք է նշվի նաև հայտատուի էլեկտրոնային փոստի հասցե: Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը եւ իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։ Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: : Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց /փոխանցելուց/, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների /փոխանցումների/ կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ աճուրդավարը դիմում է դատարան արգելանքները և սահմանափակումները վերացնելու միջնորդությամբ, այնուհետև արգելանքները և սահմանափակումները ՀՀ ԱՆ ՀԿԱԾ և այլ իրավասու պետական մարմինների կողմից վերացվելուց հետո աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ կնքվում է առուվաճառքի պայմանագիր: Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10 օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ։ Աճուրդի անցկացման, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Խ.Ղահրամանյանին (հեռ. (091) 48-40-05։
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով: Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգ:

კონტაქტები

ტელეფონი
37491484005
ელფოსტა
xachaturlaw@gmail.com
მისამართი
ք. Երևան, Շահումյան 16 փող. 80տ.
Գործ թիվ ՍնԴ/0542/04/25 սնանկության գործով պարտապան Արփիկ Խաչատրյանին և երրորդ անձ գրավատու Արման Թադևոսյանին և Ազնավուր Թադևոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և ,,Արդշինբանկ,, ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդի մասին — აუქციონები