ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Գործ թիվ ԿԴ1/0052/04/18 սնանկության գործով պարտապան <Արզնի Գրուպ> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

გამოქვეყნებულია: 30.09.2025, 19:46

12.09.2025թ. ժամը 12.00-ին Արզնի Գրուպ,, ՍՊԸ-ի սնանկության գործով հայտարարված գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
24.10.2025թ. ժամը 15.00-ին Թիվ ԿԴ1/0052/04/18 սնանկության գործով սնանկ ճանաչված <Արզնի Գրուպ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի (աճուրդի կազմակերպիչ) կողմից ք. Երևան, Սեբաստիա 37, 1-ին հարկ, 2 սենյակ հասցեում կանցկացվի պարտապան <Արզնի Գրուպ> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Աճուրդի է ներկայացվում <Արզնի Գրուպ> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ գույքեր.
Լոտ 1՝ GAZ 53 մակնիշի 515 SU 54 հաշվառման համարանիշով, 1990թ. արտադրության, XTH531200L1229164 նույնացման համարով տրանսպորտային միջոցը /սեփականության վկայական N 14AA6960557/: Շարժական գույքը ունի մի շարք տեխնիկական խնդիրներ, արտաքին և ներքին թերություններ: Շարժիչը յուղ է վառում, ենթակա է հիմնանորոգման, չունի մարտկոց, կցորդման զամբյուղն ու սկավառակը ենթկա են փոխարինման: Ղեկային համակարգի մեխանիզմները մաշված են և ենթակա են փոխարինման: Հովանցման համակարգից առկա է հեղուկ արտահոսք, անվադողերը կիսամաշ են, արտաքին վնասվածքները ենթակա են վերականգնման: Լոտի մեկնարկային գինն 163.000 ՀՀ դրամ:
Լոտ 3՝ FORD TRANSIT TD 100 մակնիշի 430 UL 25 հաշվառման համարանիշով, 1999թ. արտադրության, WF0LXX68VLXL00789 նույնացման համարով տրանսպորտային միջոցը /սեփականության վկայական N N 05AA561561/: Շարժական գույքը ունի մի շարք տեխնիկական խնդիրներ, արտաքին և ներքին թերություններ: Չունի շարժիչ, կցորդման զամբյուղն ու սկավառակը ենթակա են փոխարինման, չունի մարտկոց, անվադողերը մաշված են, արտաքին վնասվածքները ենթակա են վերականգնման: Լոտի մեկնարկային գինն է 315.000 ՀՀ դրամ:
Նշված գույքերը /Լոտերը/ գտնվում են ք.Երևան, Բագրատունյաց 2նրբ. թիվ 10 հասցեում:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, բ/ աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են փոխանցումով՝ <Արզնի Գրուպ> ՍՊԸ-ի «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված հ/հ 2474203312630000 սնանկության հատուկ հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք.Երևան, ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10/տաս/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց /փոխանցելուց/, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների /փոխանցումների/ կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ աճուրդավարը դիմում է դատարան արգելանքները և սահմանափակումները վերացնելու միջնորդությամբ, այնուհետև արգելանքները և սահմանափակումները ՀՀ ԱՆ ՀԿԱԾ և այլ իրավասու պետական մարմինների կողմից վերացվելուց հետո աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ կնքվում է առուվաճառքի պայմանագիր: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, շարժական գույքի տեղափոխման ծախսերը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով: Լոտին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնոկարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել աշխատանքային օրերին և ժամերին <Արզնի Գրուպ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանին 091484005 հետախոսահամարով:

კონტაქტები

ტელეფონი
37491484005
ელფოსტა
xachaturlaw@gmail.com
მისამართი
ք. Երևան, Շահումյան 16 փող. 80տ.
Գործ թիվ ԿԴ1/0052/04/18 սնանկության գործով պարտապան <Արզնի Գրուպ> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — აუქციონები