Թիվ ՍնԴ/2399/04/23 սնանկության գորոծով պարտապան«Սուրբ Մարիամ» ՍՊԸ–ի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր–Վարդանյանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2025թ․-ի հուլիսի 30-ին ժամը 12։00-ին ք․Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 109 սենյակ հասցեում․
Թիվ ՍնԴ/2399/04/23 սնանկության գորոծով ՀՀ Սնանկության դատարանի /դավատոր՝ Ա․Չիչոյանի/ 16․01․2025թ-ի Գույքի վաճառքը թույլատրելու մասին, որոշմամբ օտարման ենթակա պարտապան «Սուրբ Մարիամ» ՍՊԸ–ի սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը․ ԼՈՏ 1․ ՀՀ Կոտայքի մարզ քաղաք Աբովյան, Պիոներական փողոց, թիվ 1/1/11 հասցեում գտնվող անշարժ գույք։ Տարածագնահատման գոտին՝ 8-րդ գոտի։ Գույքի նկարագիրը՝ գրանցման իրավունքի տեսակը՝ սեփականություն,/վկ. Թիվ 26092016–07–0029/, տեղադրությունը–միջին, դիրքը–միջին,, տրանսպորտային մատչելիությունը–բավարար, շրջակա միջավայրը–սահմանակից է կենտրոնական շուկային, շինության նպատակը, նշանակությունը–հասարակական, մակերեսը–264,41 քմ, կառուցման տարեթիվը–1969թ, հարկայնությունը– 2 հարկանի շենքի 2–րդ հարկ, շինության տեսակը–տուֆ քար, միջհարկային ծածքը–ե/բ, տանիքածածքը–թիթեղ, միջհարկային բարձրությունը–2,8քմ։ Լոտի մեկնարկային արժեքը՝ 58.678 000 (հիսունութ միլիոն վեց հարյուր յոթանասունութ հազար ) ՀՀ դրամ։ Աճուրդի կազմակերպչի անվանումը՝ թիվ ՍնԴ/2399/04/23 սնանկության գորոծով պարտապան «Սուրբ Մարիամ» ՍՊԸ–ի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր–Վարդանյան․ Աճուրդի անցկացման վայրը՝ ք․Երևան, Արշակունյաց պող․ 5 թիվ 109 սենյակ Նախորդ նշանակված աճուրդը չի կայացել, հայտ չլինելու պատճառով․ Աճուրդի անցկացման օրը և ժամը՝ 2025թ-ի հուլիսի 30–ին ժամը 12։00-ին Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք ինչպես նաև համայնքները Աճուրդի մասնակցության հայտերի ներկայացնելը և պայմանները Աճուրդին կարող են մասնակցել այն անձինք ովքեր, վաճառվող լոտի նկատմամբ կարող են ունենալ սեփականության իրավունք, ինչպես նաև աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրը՝ 25․07․2025թ-ը ներառյալ ներակայացրել է հայտ ՝ ՀՀ սնանկության դատարան (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2), աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով: Աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերն են՝ ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել 094209357 հեռախոսահամարով և/կամ նամակ գրելով ashot.tervardanyan.43@bk.ru էլեկտրոնային փոստին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ց մինչև 17։00-ն։
კონტაქტები
- ტელეფონი
- 37499191410
- ელფოსტა
- ashot.tervardanyan.43@bk.ru
- მისამართი
- Ք.Երևան Ա.Տիգրանյան 5/2,բն58.