ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Թիվ ՍնԴ/1386/04/22 սնանկության գորոծով պարտապան Հովհաննես Աթաբեկյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյանը հրավիրում է աճուրդ, որը տեղի կունենա 2025թ․-ի օգոստոսի 11-ին ժամը 12։00-ին ք․Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 109 սենյակ հասցեում․

გამოქვეყნებულია: 17.07.2025, 18:14

Թիվ ՍնԴ/1386/04/22 սնանկության գործով սնանկ ճանաչված Հովհաննես Աթաբեկյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Ապիկյանի կողմից 2025թ. օգոստոսի 11-ին, ժամը՝ 12:00-ին, ք. Երևան, Արշակունյաց 5 շենք, 109 սենյակ հասցեում կանցկացվի Հովհաննես Աթաբեկյանին պատկանող թվով 2 /երկու/ շարժական գույքերի աճուրդային վաճառքը ներկայացված 2 /երկու/ լոտով՝ ըստ կցված էլեկտրոնային ֆայլում ներկայացված հաջորդականության, մեկնարկային գնի, լոտերի նկարագրի, պայմանների և աճուրդի կանոնակարգի: Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո հաջորդ աճուրդին՝ կրկնաճուրդին, Լոտ 1-ով և Լոտ 2-ով սահմանված անշարժ գույքի մեկնարկային գինը կնվազեցվի 20 /քսան/ տոկոսի չափով։ Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ Հովհաննես Աթաբեկյանի անվամբ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 16069038712303 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով, աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը: Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով: Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգը: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ սնանկության գործով կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն էլեկտրոնային եղանակով: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյանին հաղորդագրությունը ուղարկելով Arthur.Аpikyan@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին:

კონტაქტები

ტელეფონი
37499191410
ელფოსტა
arthur.apikyan@gmail.com
მისამართი
ՀՀ ք․ Երևան Արագած 57

თანდართული ფაილები

Թիվ ՍնԴ/1386/04/22 սնանկության գորոծով պարտապան Հովհաննես Աթաբեկյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյանը հրավիրում է աճուրդ, որը տեղի կունենա 2025թ․-ի օգոստոսի 11-ին ժամը 12։00-ին ք․Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 109 սենյակ հասցեում․ — აუქციონები