ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

N: ԼԴ4/0055/04/17 սնանկության գործով (պարտապան` «ԱՐՓԱԼԻՔ» ՍՊԸ /ՀՎՀՀ 06935205/) հրապարակային սակարկությունով (կրկնաճուրդ) գույք վաճառելու մասին

გამოქვეყნებულია: 04.08.2025, 14:18

2025թ. սեպտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին ք.Երևան, Կոմիտաս 16, բն.98 հասցեում կանցկացվի N: ԼԴ4/0055/04/17 սնանկության գործով երրորդ անձին պատկանող` ապահովված իրավունքի առարկա (գրավ) հանդիսացող գույքի հրապարակային սակարկությունով վաճառք (30.07.2025թ. աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով): Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը` Լոտ-2 Գույքի անվանումը՝ բնակարան, կադաստրային ծածկագիր` 06-001-0446-0001-003-027: Գույքի նկարագրությունը՝ հարկը 1, ներքին մակերեսը` 76.34 քմ., ներքին բարձրությունը` 2.7 ﬔտր, կառուցման տարեթիվը` 1970թ, առանց արտաքին հարդարման, կառուցման նյութը` տուֆ, միջհարկային ծածկը` երկաթբետոն, վնասվածության աստիճանը` 2-րդ կարգի, բաց պատշգամբներ կամ հարթակներ չկան: Մեկնարկային գինը՝ 4 357 816 (չորս միլիոն երեք հարյուր հիսունյոթ հազար ութ հարյուր տասնվեց) ՀՀ դրամ: Գույքը գտնվում է` ՀՀ լոռու մարզ, ք. Վանաձոր, Զաքարյան փ., շենք 6, բն. 27 հասցեում: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն հայտ և կից հետևյալ փաստաթղթերը` 1) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը: 2) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. 3) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները. 4) լիազորագիր և լիազորված անձի՝ անձը հաստատող փաստաթուղթ, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով. 5) աճուրդի մասնակցության վճարի՝ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի չափով, և նախավճարի՝ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, վճարումը հավաստող փաստաթղթեր (անդորրագիր): Աճուրդի շրջանակում բոլոր վճարումները կատարվում են Պարտապանի սնանկության հատուկ հաշվին` «Արդշինբանկ» ՓԲԸ հ/հ 2474704819350000 (որպես ստացող նշելով պարտապան «ԱՐՓԱԼԻՔ» ՍՊԸ` ՀՎՀՀ 06935205): Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/: Աճուրդի մասնակցության հայտերը կազմվում և ներկայացվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան: Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով: Աճուրդը կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով, աճուրդում հաղթող կհամարվի առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձի կողմից գույքի վաճառքի գինը՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը, վճարվում է սնանկության հատուկ հաշվին, արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, դիմելով կառավարիչ՝ Ա.Խաչատրյանին /հեռ.091218532/: Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան:

კონტაქტები

ტელეფონი
37491218532
ელფოსტა
argam.sgk@gmail.com
მისამართი
ք. Երևան Օտյան 53/2
N: ԼԴ4/0055/04/17 սնանկության գործով (պարտապան` «ԱՐՓԱԼԻՔ» ՍՊԸ /ՀՎՀՀ 06935205/) հրապարակային սակարկությունով (կրկնաճուրդ) գույք վաճառելու մասին — აუქციონები