ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

«Քլաբ 15» ՍՊԸ սնանկության գործով գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին:

გამოქვეყნებულია: 08.08.2025, 19:34

2025թ. օգոստոսի 29-ին, ժամը 12:00-ին «Քլաբ 15» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վաղինակ Էլոյանի կողմից ք.երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 109 սենյակ հացեում կանցկացվի թիվ ՍնԴ/2844/04/22 սնանկության գործով պարտապան «Քլաբ 15» ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդը՝ 2 ԼՈՏ- երով, բաց դասական եղանակով: Գույքերն իրենցից ներկայացնում են՝ ԼՈՏ-1. «Քլաբ 15» ՍՊԸ-ին սեփականությամբ պատկանող և «Կաֆե 17» ՓԲԸ-ի պահանջի ապահովման միջոց հանդիսացող հետևյալ գույքերը. 1. ՀԴՄ PAX S900 սարք-1 հատ (սարքին), 2. Ինդուկցիոն պլիտա Diamond mod. DM-5881-1 հատ (վնասված), 3. Սրահի հոտի սարք FCC RoHS 224*186*86mm-2 հատ (վիճակը հնարավոր չէ ստուգել): ԼՈՏ-1-ի ընդհանուր մեկնարկային գինը կազմում է 136.000 ՀՀ դրամ: ԼՈՏ-2. «Քլաբ 15» ՍՊԸ-ին սեփականությամբ պատկանող շրջանառու միջոցները. 1. Տենտ-81քմ. (օգտագործված), 2. Մետաղական ստելաժ-1 հատ (օգտագործված), 3. Պլանշետ Lenovo Tab 7-7 հատ (վիճակը հնարավոր չէ ստուգել): ԼՈՏ 2-ի ընդհանուր մեկնարկային գինը կազմում է 146.500 ՀՀ դրամ : Լոտերի շուկայական արժեքները գնահատվել են «Ա. Գ. Էսթեյթ» ՍՊԸ կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ -Աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային գնի 1%-ի չափով (բայց ոչ ավել 300,000 ՀՀ դրամից) մասնակցության վճարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը: -Աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «ՔԼԱԲ 15» ՍՊԸ սնանկության հաշվին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Էրեբունի» մասնաճյուղ 2472305524960006 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ /22.08.2025թ./ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/: Հայտում պետք է նշվեն պարտապանի անավանումը/անունը ազգանունը, անցկացման օրը, ամիսը, թարեթիվ, կառավարչի անուն ազգանունը, հայտատուի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, իրավաբանական անձ լինելու դեպքում իրավաբանական այնձի անվանումը/նրա անունից հանդես եկող անձի՝ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները, լիազորված լինելու դեպքում՝ լիազորված լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը/ : Հայտին պետք է կցված լինեն մասնակցության վճարը և նախավճարը վճարված լինելու վերաբերյալ անդորրագրերը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, լիազորված լինելու դեպքում լիազորագիրը: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդի անցկացման կարգը սահմանում է ՀՀ Արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ N 116-Ն հրամանով: Աճուրդի ներկայացված գույքերը գտնվում են կառավարչի մոտ և ցանկացողները կարող են լոտերը ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Վ. Էլոյանին /041 445 857/:

კონტაქტები

ტელეფონი
37441445857
ელფოსტა
vagho.eloyan@mail.ru
მისამართი
ք. Երևան, Նոր Արեշ 40փող. 37 տուն
«Քլաբ 15» ՍՊԸ սնանկության գործով գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին: — აუქციონები