ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Թիվ ՍնԴ/0003/04/23 սնանկության գործով պարտապան Գեորգի Էդուարդի Սեդրակյանին և Հեղինե Վռամի Խամոյանին պատկանող և «Ակբա Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառքի նպատակով կրկնաճուրդի կազմակերպման մասին

გამოქვეყნებულია: 01.09.2025, 19:23

01.10.2025թ. ժամը 11։00-ին ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 109 սենյակ հասցեում պարտապան Գեորգի Էդուարդի Սեդրակյանին և Հեղինե Վռամի Խամոյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Նարեկ Խաչիկյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Նույն ժամին նշանակված են մի քանի սնանկության գործերով աճուրդներ, որոնք կազմակերպվելու են կառավարիչ(ներ)ի մոտ սնանկության գործերի հերթական համարների հաջորդականությամբ։
Վաճառքի է ներկայացվում հետևյալ լոտը.
Լոտ 1. ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ, քաղաք Եղվարդ, Երևանյան 8 շենք, 40 բնակարան հասցեում գտնվող (նպատակային նշանակությունը՝ բնակելի, ընդհանուր մակերեսը՝ 81 քմ, կադաստրային ծածկագիրը՝ 07-004-0231-0038-001-040, սեփականության իրավունքի վկայական՝ 24012020-07-0032: Բնակարանը գտնվում է հինգհարկանի շենքի 5-րդ հարկում: Մուտքի դուռը մետաղական, ներսի դռները փայտանյութ, պատուհանները մետաղապլաստե, խոհանոցի հատակը՝ կերամիկական սալիկներ, մնացած սենյակները՝ մանրատախտակ: Առկա են 2 ննջասենյակ, 1 հյուսաենյակ, 1 խոհանոց, 1 զուգարան, 1 լոգասենյակ, 1 բաց պատշգամբ: Վերանորոգումը՝ հին) անշարժ գույքը: Մեկնարկային գինը՝ 20.520.000ՀՀ դրամ:

Ներկայացվող գույքը հանդիսանում է գրավի առարկա, առկա է սնանկության գործով կիրառված արգելանքներ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 24.09.25թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով, իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000 ՀՀ դրամ), նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ, Հ/Հ՝ 2480800251530004)՝ որպես ստացող նշելով Գերոգի Սեդրակյան: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի կազմակերպման, անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ այդ մասին գրավոր դիմում ներկայացնելով կառավարչին narek.xachikyan@mail.ru էլ հասցեով: Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։ Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Աճուրդի մասնակիցները կարող են Լոտը ուսումնասիրել սահմանված կարգով հայտը ներկայացնելուց հետո մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ՝ աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (narek.xachikyan@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

კონტაქტები

ტელეფონი
37499991201
ელფოსტა
narek.xachikyan@mail.ru
მისამართი
ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ԱՎԱՆ ԱՌԻՆՋ 1 ՄԿՐՇ., 1/8, 28
Թիվ ՍնԴ/0003/04/23 սնանկության գործով պարտապան Գեորգի Էդուարդի Սեդրակյանին և Հեղինե Վռամի Խամոյանին պատկանող և «Ակբա Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառքի նպատակով կրկնաճուրդի կազմակերպման մասին — აუქციონები