Թիվ ՍնԴ/3273/04/24 սնանկության գործով պարտապան Նազիկ Լեւոնի Կարապետյանի գույքային հաշվեկշռում ներառված գույքերի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
29.09.2025թ.-ին ժամը 12:00-ին Նազիկ Լեւոնի Կարապետյանի սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Բալասանյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 5, գրասենյակ 107 հասցեում հրապարակային սակարկությունների միջոցով կանցկացվի Նազիկ Լեւոնի Կարապետյանի գույքային հաշվեկշռում ներառված, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում գրավադրված, գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք՝ ըստ հետևյալ լոտերի.
ԼՈՏ 1. «MERCEDES-BENZ GLE 400 4MATIC» մակնիշի տրանսպորտային միջոց:
Տրանսպորտային միջոցի տեսակը – Թեթև մարդատար
Թողարկման տարեթիվը – 2015
Վազքը – 184.242 կմ
Գույնը – Սպիտակ մարգարիտ
Շարժիչի հզորությունը (ԿՎՏ/Ձ.ՈՒժ) – 245/333
Թափքի տեսակը – Ունիվերսալ
Փոխանցման տուփը – Ավտոմատ
Ղեկը – Ձախ
Մեկնարկային գինը կազմում է 10.553.600 ՀՀ դրամ:
ԼՈՏ 3. ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց 41/18 բնակելի տուն (վերանորոգված) + ավտոտեխսպասարկման կետ:
Հողամասի մակերես – 0.130604 հա
Շինության մակերես – 807.25 քմ /բնակելի տուն՝ 428.05 քմ, ավտոտնակ և օժանդակ շինություն՝ 363.2, պարիսպ՝ 16 քմ/
Հարկը /հարկայնությունը – 2 հարկ + նկուղ
Առկա է լողավազան
Մեկնարկային գինը կազմում է 261.678.600 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք սույն հայտարարության հրապարակման օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2/:
Հայտի ձևը, բովանդակությունը, ներկայացման կարգը և հայտին կցվող փաստաթղթերը սահմանված են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված՝ «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու» կարգով: Նույն կարգը հանդիսանում և հիմք է ընդունվում որպես սույն աճուրդի կանոնակարգ, որով և կանոնակարգվում են սույն աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:
Աճուրդին մասնակցելու համար, Հայտին կից, ի թիվս Կարգում նշված փաստաթղթերի, պետք է ներկայացվեն`
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի գումարները անհրաժեշտ է վճարել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված Պարտապանի սնանկության գործով հատուկ հաշվին (Հ/Հ 2474403163440000)՝ մինչև հայտ ներկայացնելը:
Եթե աճուրդի ներկայացված են մեկից ավելի լոտեր, ապա դրանց վաճառքն իրականացվում է աճուրդի մասին հայտարարությունում շարադրված հերթականությամբ:
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը:
Աճուրդի մասնակցության, առուվաճառքի պայմանագրի կնքման /այդ թվում հնարավոր վտարման, հողի կադաստրային արժեքի վճարման/, նոտարական վավերացման, պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ վտարման և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված ցանկացած գործողություն կամ դրան առնչվող ցանկացած ծախս կամ առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և/կամ առուվաճառքի պայմանագրից բխող ցանկացած տեսակի ծախս կամ գործողություն կատարվում է աճուրդի հաղթողի կողմից: Գնորդին են փոխանցվում օտարման պահի դրությամբ ձեռք բերված գույքի չմարված գույքահարկի և/կամ հողի հարկի պարտավորությունները:
Լոտն ուսումնասիրելու, լոտի վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու կամ աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով՝ աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Բալասանյանին` (հեռ. +37491480528):
ք. Երևան, Արշակունյաց 5, 107
091 48 05 28
Ruben.balasanyan86@gmail.com
კონტაქტები
- ტელეფონი
- 37491480528
- ელფოსტა
- Ruben.balasanyan86@gmail.com
- მისამართი
- ք. Երևան, Արշակունյաց 5, 107