Հրաչիկ Վոլոդյայի Գեղամյանին պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին
2025 թվականի օգոստոսի 12-ին,ժամը 14:00-ին ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍնԴ1143/04/22 սնանկ ճանաչված Հրաչիկ Վոլոդյայի Գեղամյանի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից հայտարարված Վոլոդյայի Գեղամյանին պատկանող և «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի գրավի առարկա հանդիսացող թվով 5 անշարժ գույքերի կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2025 թվականի հոկտեմբերի 3-ին , ժամը 14:00-ին ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍնԴ1143/04/22 սնանկ ճանաչված Հրաչիկ Վոլոդյայի Գեղամյանի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից կանցկացվի ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրացենյակ/Վոլոդյայի Գեղամյանին պատկանող և «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի գրավի առարկա հանդիսացող թվով 5 անշարժ գույքերի կրկնաճուրդը ՝ համաձայն ՀՀ Սնանկության դատարանի կողմից տրված 30.07.2024թ. գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու թույլատրելու մասին որոշմանը : Աճուրդի է ներկայացվում Վոլոդյայի Գեղամյանին պատկանող և Հրաչիկ Վոլոդյայի Գեղամյանի պարտավորությունների դիմաց գրավադրված թվով 5 միավոր անշարժ գույքերը «Բիզնես Էքսպերտ» ՍՊԸ –ի կողմից տրված թվով 5 հատ գնահատման հաշվետվությունների համաձայն՝ նախորդ աճուրդից տաս տոկոսով նվազեցված արժեքներով՝
1. ԼՈՏ 1 - Արագածոտնի մարզ, Օհանավան համայնք,գյուղատնտեսական հողամաս 02-112-0203-0024 ծածկագիր բերքատու այգի ,որոգելի /վկայական 01112016-02-0002, մակերասի չափը ՝0.358 հա/-գույքի շուկայական արժեքը կազմում է ՝ 3.975.200 ՀՀ դրամ;
2. ԼՈՏ 2 -Արագածոտնի մարզ, Օհանավան համայնք, գյուղատնտեսական հողամաս 02-112-0125-0042 ծածկագիր բերքատու այգի որոգելի /վկայական 28102016-02-0004, մակերեսի չափը ՝ 0.411 հա /-գույքի շուկայական արժեքը կազմում է՝ 1.290.355 ՀՀ դրամ;
3. ԼՈՏ 3 - Արագածոտնի մարզ, Օհանավան համայնք, գյուղատնտեսական հողամաս 02-112-0203-0023 ծածկագիր բերքատու այգի որոգելի /վկայական 01112016-02-0021, մակերեսի չափը ՝0.36 հա/-գույքի շուկայական արժեքը կազմում է ՝ 3.975.200 ՀՀ դրամ;
4. ԼՈՏ 4 - Արագածոտնի մարզ, Օհանավան համայնք, գյուղատնտեսական հողամաս 02-112-0126-0008 ծածկագիր բերքատու այգի որոգելի /վկայական 28102016-02-0008, մակերեսի չափը ՝0.4 հա/-գույքի շուկայական արժեքը կազմում է ՝ 1.255.500 ՀՀ դրամ;
5. ԼՈՏ 5 - Արագածոտնի մարզ, Օհանավան համայնք, գյուղատնտեսական հողամաս 02-112-0126-0011 ծածկագիր բերքատու այգի որոգելի /վկայական 28102016-02-0007, մակերեսի չափը ՝0.347 հա /-գույքի շուկայական արժեքը կազմում է ՝ 1.081.350 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:Այգիների մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար գնորդին կտրամադրվի ավելի մանրամասն տեղեկություն :
Աճուրդը անցկացվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին» կարգով: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար , ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է՝ 5000 ՀՀ դրամ:Ըստ կանոնակարգի՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համատասխան արձանագրության հիման վրա, 10 օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը ՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած , իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:Գույքի առուվաճառքի պայմանագրի, դրանից ծագող իրավունքների գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև փաստացի բնակվողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից ՝ իր միջոցներով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
- աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը, բայց ոչ ավել 200.000 ՀՀ դրամը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ի Կոմիտաս մասնաճյուղում գործող թիվ 11807052831000 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել ք.Երևան Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 094221985։
კონტაქტები
- ტელეფონი
- 37494221985
- ელფოსტა
- nazaryanx@mail.ru
- მისამართი
- ք. Երևան,Ազատության 14-54