ՀԱՅ-ՍԼՈՎԱԿՅԱՆ ՙԳԱԶՈՄԵՐ՚ ՀՁ ՓԲԸ-ի սնակության գործով անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին
01.09.2025թ.-ին ՀԱՅ-ՍԼՈՎԱԿՅԱՆ ՙԳԱԶՈՄԵՐ՚ ՀՁ ՓԲԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 30.09.2025թ. ժամը 13:20-ին ՀԱՅ-ՍԼՈՎԱԿՅԱՆ ՙԳԱԶՈՄԵՐ՚ ՀՁ ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Մարտիրոսյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 109-րդ սենյակ հասցեում կանցկացվի ՀԱՅ-ՍԼՈՎԱԿՅԱՆ ՙԳԱԶՈՄԵՐ՚ ՀՁ ՓԲԸ-ի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` 1 լոտով.
ԼՈՏ-1 737.2քմ ընդհանուր մակերեսով երեքհարկանի տուֆ քարե արտադրական նշանակության վարչական շենք, տեղակայված 0.95013հա մակերեսով՝ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը արտադրական օբյեկտների հողամասի վրա, գտնվում է Տավուշի մարզի Իջևան համայնք, ք.Իջևան, Ասլանյան փողոց 114/1 հասցեում:, Լուսամուտները՝ փատյա, ընդհանուր վիճակը բավարար, հատակը մանրահատակ, պատերը ներկած: Առկա է 344.5քմ նախարտադրական արտադրամաս ընդհանուր վիճակը բավարար, շինությունները կառուցված են 1980-ական թվականներին: Մեկնարկային գինը՝ 60.479.015 ՀՀ դրամ:
Ծանոթություն.առկա է նաև ինքնակամ կառուցված՝ 18.5քմ շինություն, հողամասը ծանրաբեռնված է համաձայն ՀՀ 04.10.2005թ թիվ 199-Ն օրենքի 13-րդ հոդվածի պահանջների հողամասի կադաստրային արժեքի վճարման պայմանով՝ հողամասի 1քմ արժեքը կազմում է 2.800 ՀՀ դրամ, հողամասը տրամադրված է վարձակալությամբ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, կարող են մինչև 30.09.2025թ-ի ժամը 17:50-ը հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, հայտատուն հայտում նշում է կատարում նաև այն մասին, որ տեղեկացված է, որ ծանուցումները և փաստաթղթերը ուղարկվելու են հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին և որ դա համարվում է պատշաճ ծանուցում (հանձնում): Հայտատուն կրում է իր կողմից տրամադրված էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ուղարկված ծանուցումները չկարդալու անբարենպաստ հետևանքները: Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300.000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի Վեդու մ/ճ հ/հ 2477605308620000 ՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, կարող են ներկա գտնվելու աճուրդի անցկացման ընթացքին։
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (karlos7878@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին:
კონტაქტები
- ტელეფონი
- 37493515231
- ელფოსტა
- karlos7878@mail.ru
- მისამართი
- ԱՐԱՐԱՏ, ՎԵԴԻ, Ն. ՄԿՐՏՉՅԱՆ Փ., 28,