Թիվ ՍնԴ/2392/04/23 սնանկության գործով պարտապան Հակոբ Վարազդատի Գասպարյանի պարտավորությունների ապահովման համար գրավադրված երրորդ անձ գրավատուի գույքը հրապարակային սակարկություններով վաճառքի նպատակով կրկնաճուրդի կազմակերպման մասին
29.08.2025թ. ժամը 11։00-ին ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 109 սենյակ հասցեում նշանակված աճուրդը չի կայացել, քանի որ աճուրդին մասնակցելու համար որևէ անձ ՀՀ ԱՆ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգի պահանջներին համապատասխան հայտ չի ներկայացրել:
10.10.2025թ. ժամը 11։00-ին ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 109 սենյակ հասցեում պարտապան Հակոբ Վարազդատի Գասպարյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Նարեկ Խաչիկյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Նույն ժամին նշանակված են մի քանի սնանկության գործերով աճուրդներ, որոնք կազմակերպվելու են կառավարիչ(ներ)ի մոտ սնանկության գործերի հերթական համարների հաջորդականությամբ։
Վաճառքի է ներկայացվում հետևյալ լոտը.
Լոտ 1. Մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Ակունք հողամաս հասցեում գտնվող անշարժ գույք: Նկարագրություն. ծածկագիր՝ 07-009-0116-0489, մակերես՝ 6,48658 հա, որից 2,14063 հա՝ վարելահող, 4,34595 հա՝ արոտավայր, նպատակային նշանակություն՝ գյուղատնտեսական, գործառնական նշանկությունը՝ վարելահող, արոտավայր, ոռոգելի (հողամասի ոչ բոլոր հատվածներում է հասանելի ոռոգման ջուրը, անհրաժեշտ է որոշակի ներդրում),հողամասը ունի մեծ թեքություններ, քարքարոտ է, առկա են ոչ մեծ քանակությամբ մրգատու ծառեր, մեկնարկային գինը՝ 107.764.425ՀՀ դրամ:
Ներկայացվող գույքը հանդիսանում է գրավի առարկա, առկա է սնանկության գործով կիրառված արգելանքներ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 03.10.25թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով, իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000 ՀՀ դրամ), նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ, Հ/Հ՝ 1150012379959927)՝ որպես ստացող նշելով Հակոբ Գասպարյանի սնանկության գործով կառավարիչ` Նարեկ Խաչիկյան: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարը կազմում է 10.000 ՀՀ դրամ: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի կազմակերպման, անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ այդ մասին գրավոր դիմում ներկայացնելով կառավարչին narek.xachikyan@mail.ru էլ հասցեով: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Աճուրդի մասնակիցները կարող են Լոտը ուսումնասիրել սահմանված կարգով հայտը ներկայացնելուց հետո մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ՝ աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (narek.xachikyan@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։
კონტაქტები
- ტელეფონი
- 37499991201
- ელფოსტა
- narek.xachikyan@mail.ru
- მისამართი
- ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ԱՎԱՆ ԱՌԻՆՋ 1 ՄԿՐՇ., 1/8, 28