Ռոզա Սմբատի Ներսիսյանին պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին
2025 թվականի օգոստոսի 14-ին,ժամը 12:00-ին ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍնԴ4025/04/23 սնանկ ճանաչված Ռոզա Սմբատի Ներսիսյանի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից հայտարարված ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրացենյակ/ ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍնԴ4025/04/23 սնանկ ճանաչված Ռոզա Սմբատի Ներսիսյանին պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով :
2025 թվականի հոկտեմբերի 10-ին,ժամը 12:00-ին ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍնԴ4025/04/23 սնանկ ճանաչված Ռոզա Սմբատի Ներսիսյանի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից կանցկացվի ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրացենյակ/ ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍնԴ4025/04/23 սնանկ ճանաչված Ռոզա Սմբատի Ներսիսյանին պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդը ՝ համաձայն ՀՀ Սնանկության դատարանի կողմից տրված 14.02.2025թ. որոշման՝ գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու թույլատրելու մասին: Աճուրդի է ներկայացվում նախորդ աճուրդից 20 տոկոսով նվազեցված արժեքներով թվով 10 առանձին լոտերով հետևյալ գույքերը ՝
Լոտ Անվանում Քանակ Միավորի արժեք
ՀՀ դրամով Ընդհանուր արժեք ՀՀ դրամով
1 Կարճաթև շապիկ/ STEFANNO RICCHI 4 1.836 7.344
3 Ջինսե տաբատներ 17 3.932 66.844
4 Երկարաթև վերնաշապիկ 5 1.573 7.865
5 Երկարաթև գործվածքե շապիկներ 5 2.098 10.500
6 Բաջկոն/DIRK BIGGEMBERGS 1 3.932 3.932
7 Բաջկոն/ BRUNELLO, STEFANNO RICCHI 3 7.864 23.592
8 Բաջկոն/ DEDOMONT 1 6.554 6.554
9 Անթև բաջկոն/ BRUNELLO 1 2.622 2.622
10 Կոշիկներ տղամարդու 8/զույգ/ 3.932 31.456
11 Կոշիկներ տղամարդու 2/զույգ/ 3.146 6.292
Ընդամենը 167.000
Աճուրդը անցկացվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին» կարգով: Ըստ կանոնակարգի՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համատասխան արձանագրության հիման վրա, 10 օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը ՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած , իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:Գույքի առուվաճառքի պայմանագրի, դրանից ծագող իրավունքների գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից ՝ իր միջոցներով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
- աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը, բայց ոչ ավել 200.000 ՀՀ դրամը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ի Բաղրամյան մասնաճյուղում գործող թիվ 11807055820000 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
- Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամի չափով։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու նպատակով հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետում սնանկության կառավարչին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու մտադրության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սույն հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը։
Աճուրդն անցկացվում է սույն հայտարարությունում նշված մեկնարկային գնի ավելացմամբ։ Հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել ք.Երևան Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 կամ նախապես ուղարկելով կառավարիչին էլեկտրոնային փոստով nazaryanx@mail.ru նամակ :
კონტაქტები
- ტელეფონი
- 37494221985
- ელფოსტა
- nazaryanx@mail.ru
- მისამართი
- ք. Երևան,Ազատության 14-54