Սնանկ ճանաչված Վահե Լևոնի Մելքումյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին
2025թ. հոկտեմբերի 03-ին ժամը 12:00-ին, թիվ ՍՆԴ/0274/04/25 սնանկության գործով կառավարիչ՝ Նարեկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված Վահե Լևոնի Մելքումյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Գորիս, քաղաք Գորիս, Օրբելյանների փողոց 2 շենք, 14 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը- անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական-18102018-09-0005, կադաստրային ծածկագիր-09-003-0098-0012-001-014, բնակարանը գտնվում է 4 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում, բնակարանի մակերեսը՝ 75,4քմ, շենքի պատերը՝ քարե, մուտքի դուռը փայտե երեսպատվածքով, ներսի դռները փայտե երեսպատվածքով և մետաղապլաստե, պատուհանները՝ ,ետաղապլաստե սպիտակ հիմնագույնով, բնակարանի վերանորոգված է, ընդհանուր պատերը և առաստաղը գաջասվաղված են պատված ներկանյութով։ Միջանցքի և խոհանոցի հատակը սալիկապատված: Հյուրասենյակի և ննջասենյակների հատակը՝ մանրահատակ, ննջասենյակներից մեկի հատակին ակնադիտական եղանակով տեսանելի են վնասված հատվածներ։ Սանհանգույցի և լոգարանի պատերը, ինչպես նաև հատակը սալիկապատ են, իրականացված է կախովի առաստաղ: Առկա է էլ.մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է: Առկա է բաց պատշգամբ:
Գույքը հանդիսանում է գրավի առարկա՝ ապահովելով Վահե Լևոնի Մելքումյանի պարտավորությունների կատարումը ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 22.500.000 /քսաներկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 26.09.2025թ.ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300.000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473607531870000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այ լհարցով կարող եք էլեկտրոնային փոստով nsbankcruptcy@gmail.com նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով` 033 540 555։
კონტაქტები
- ტელეფონი
- 37433540555
- ელფოსტა
- nsbankcruptcy@gmail.com
- მისამართი
- -ք. Երևան, Արշակունյաց 5, 319