ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

«Մելիք-ջան» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

გამოქვეყნებულია: 22.09.2025, 15:45

15.09.2025թ. ժամը 15:10-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 109 դահլիճ հասցեում կկայանա «Մելիք-ջան» ՍՊԸ-ի ԿԴ1/0064/04/17 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտ ներկայացրած անձի կողմից աճուրդին չներկայանալու պատճառով:
22.10.2025թ. ժամը 15:10-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 109 դահլիճ հասցեում կկայանա «Մելիք-ջան» ՍՊԸ-ի ԿԴ1/0064/04/17 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 1 առանձին լոտով:
Լոտ 1- Բուլդոզեր FA-31 մակնիշի, պետ.համարանիշը 5958 SL, արտադրությունը 1981թ., թրթուրները շահագործման ենթակա չեն, շարժիչը ունի վերանորոգման կարիք, մի շարք դետալներ բացակայում են, տեխնիակկան վիճակը անբավարար, մեկնարկային գինը /գնահատված արժեքը/ 1,760,000 ՀՀ դրամ:
Գույքը կվաճառվի հրապարակային սակարկությունների միջոցով, 1 առանձին լոտով, բաց դասական եղանակով, ՙՀրապարակային սակարկությունների մասին՚ ՀՀ օրենքով:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը:: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով ԱրդշինԲանկ ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ Մելիք Ջան ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ 2471004051710000 :
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք 09.10.2025թ. մինչև 14.10.2025թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել «Մելիք-ջան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

კონტაქტები

ტელეფონი
37493955881
ელფოსტა
samson6122@mail.ru
მისამართი
ՀՀ, ք.Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1
«Մելիք-ջան» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին — აუქციონები